Ի՞նչ է երջանկությունը։ Այս հարցը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև բարդ հարց է, քանի որ այստեղ մեկ պատասխան չի կարող լինել: Ինչպես ասում են ՝ ինչքան մարդ, այդքան կարծիք, իսկ մենք մոտ յոթ միլիարդ ենք, և յուրաքանչյուր մարդու համար երջանկությունը տարբեր բան է: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական նպատակները, ձգտումները, և երբ վերջապես հասնում ենք դրանց, մենք սկսում ենք մեզ երջանիկ զգալ:
Չգիտես ինչու, շատերի համար երջանկությունը ասոցիացվում է փողի հետ: Որքան փողը շատ է, այնքան երջանիկ է մարդը: Բայց եթե նայենք ճշմարտության աչքերի մեջ, ոչ բոլոր հարուստներն են իսկապես երջանիկ: Նրանցից շատերը միայնակ են ՝ լի անհանգստություններով ու դժգոհության զգացումով: Նրանք ավելին են ուզում, ուստի չեն տեսնում այն իրական երջանկությունը, որը նրանց պարգևել է ճակատագիրը: Բայց երջանկությունը կապված է ոչ միայն նյութական արժեքների, այլ նաև հոգևոր արժեքների հետ: Այն կախված չէ ո՛չ բարեկեցությունից, ո՛չ էլ առողջությունից, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարող են երջանիկ լինել: Ուրեմն ի՞նչ է երջանկությունը:
Երջանկությունը բոլորի համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ, երջանկությունը դա այն ամենն է, ինըչ մարդուն տալիս է դրական հույզեր: Այսպիսով, օրինակ, այն մարդու համար, ով երկար ժամանակ երազել է մեքենայի մասին, երջանկությունը կլինի նոր մեքենան: Շրջանավարտը երջանիկ կզգա իրեն երբ հաջողությամբ ավարտի դպրոցը և ընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն `առանց որևէ խնդիրների: Հիվանդ մարդու համար վերջնական երազանքը առողջանալն է, և վերջապես, բոլոր մարդկանց համար երջանկություն է սիրվել, հավատարիմ ընկերներ ու երջանիկ ընտանիք ունենալը: Միգուցե ինչ-որ մեկի համար փողը երաջանկություն է բերում, բայց ընդհանուր առմամբ, երջանիկ լինելու համար փող չի պահանջվում: Պարզապես պետք է սովորել տեսնել երջանկությունը, զգալ այն և ընդունել մաքուր սրտով:
Չկա երջանկության մեկ սահմանում և չի էլ լինի: Այսպիսով, իմ եզրակացությունը հետևյալն է՝ երջանկությունն այն ամենն է, ինչին ձգտում է մարդը, ինչի համար ապրում է կամ ինչի մասին երազում է։