Posted in Հայոց պատմություն

Արտաշեսյան Հայաստանի երեք արքաներ

Հայկական թագավորություններից առաջինը, որ ուներ դրոշ, զինանշան, իսկ նրա արքաները դրամ էին հատում, Արտաշեսյաններն էին (մ. թ. ա. 189-մ.թ. 1 թվական): Արտաշեսյան արքայատոհմի մեջ էին մտնում

  • Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160
  • Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115
  • Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95
  • Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55
  • Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34
  • Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20
  • Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8
  • Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

Արտաշես 1-ին Բարի

Ըստ պատմության Արտաշեսը եղել է բարձրակարգ զինվորական։ Հետո Անտիոքոս III-ը գահընկեց է անում Երվանդունիներին և կառավարիչ նշանակում Արտաշեսին։ Երբ որ Անտիոքոսի զորքերը թուլանում են Արտաշեսը առիթը բաց չի թողնում և իրեն նշանակում է Մեծ Հայքի թագավոր և Հայաստանը նշանակում անկախ պետություն։ Արտաշես 1-ինի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն:
Արտաշեսին անվանում էին նաև Արտաշես Բարեպաշտ և Արտաշես Մեծ։ Արտաշեսը մեղմել է հողատերերի և գյուղական համայնքների հակասությունները։ Արտաշեսը Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը։ Այն բաժանել 4 կողմապահ մասերի։ Նա խրախուսել է գիտության, քաղաքաշինության և արվեստի զարգացումը։ Հենց այդ ժամանակ էլ կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Արտաշեսը քաղաքը բնակեցնելու համար այնտեղ է բերել Երվանդաշատ քաղաքի գերիների մի մասին։ Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Մեծի (Ք.ա.95-55 թթ.) ժամանակ Հայաստանը լայնածավալ հողեր նվաճեց և ստեղծեց մեծ ու հզոր տերություն։ Հայկական պետության տարածքը եռապատկվեց։ Հայաստանը դարձավ այդ ժամանակի աշխարհի հզորագույն պետություններից մեկը։ Այդ դարաշրջանի Հայաստանի մասին պատմում են հունա հռոմեական պատմիչները և Մովսես Խորենացին։ Մեզ են հասել Տիգրան Մեծի հատած բազմաթիվ դրամներ։ Նրա շուրջը հյուսվել են ժողովրդական ավանդություններ ու երգեր։
Տիգրան 2-րդը շարունակեց միավորել հայաբնակ երկրամասերը։ Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը և ամուսնացել վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ: 
Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են աշխարհի բաժանում. Միհրդատին տրվում է Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ուղղությունը։  Մ.թ.ա. 93-91 թվականներին երկու արքաները նվաճել են Կապադովկիան։ Պարթևաստանի թագավոր Միհրդատ Բ-ի մահից հետո Տիգրան Մեծը անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն՝ պարթևները, հօգուտ Մեծ Հայքի, հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։
Տիգրան Մեծի նվաճումների հաջորդ փուլն անցավ անարյուն։ Նրա զորքերը շարժվեցին դեպի արևմուտք և գրավեցին Կոմմագենեն։ Ասորիքը կամովին հանձնվեց։ Ասորիքի նվաճումներով Տիգրանը վերացրեց նաև Սելևկյան թագավորությունը։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի և ուրիշներ): Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Արտավազդ Աստվածային

Արտավազդ Երկրորդը կառավարել է մ.թ.ա. 55-34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին: Հորից ժառանգել է կայացած աշխարհակալ տերություն՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով, ինչպես նաև մարտունակ բանակով։ Նա բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր։Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքել Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներից ելնելով Մեծ Հայքը հրաժարվել է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Արդյունքում՝ Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է հայ-պարթևական միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամաբ՝ ի դեմս Խառանի ճակատամարտի։ Արտավազդ Բ-ի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարսթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանային կարևորությունը։
Ք․ա․ 38թ-ին՝ Պարթևստանում գահը զավթեց Օրոդեոս երկրորդի որդի՝ Հրահատը։Նրա գահակալությամբ նրա պարթևական դաշինքը խզվեց։Շուտով Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը,որը նույնպես ծրագրում էր նվաճել՝ Պարթևստանը։Նա՝ ելնելով Կռասոսի սխալներից,նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել՝ Արտավազդ երկրերդը։Արտավազդ երկրորդը Անտոնոսին տրամ,ադրեց օգնական զորք և թուլացրեց պարթևների դեմ արշավել՝ Հայաստանով։Անտոնիոսը 100.000 բանակով ՝Ք․ա․ 36թ-ին սկսեց պարթևական արշավանքը,սակայն խայտառակ պարտություն կրեց։Հռոմեացիները այս արշավանքի ընդացքում կորցրին՝ 44.000 զինվոր։Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան,որտեղ հայերը ապաստարան տվեցին Հռոմեացիներին։Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեցին՝ Արտավազդ երկրորդի վրա։Ք․ա․34թ-ին Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան և խաբբեությամբ ձերբակլավեց Արտավազդ երկրորդը և աքսորվեց՝ Եգիպտոս։Անտոնիոսը Եգիպտոսում պահնաջեց,որ գերված Արտավազդ երկրորդը ո նրա ընտանիքը խոնարվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլեոպատրային,դրա դիմաց խոստանալով ազատություն։Սակայն վեհանձ արքան և նրա ընտանիքը առհամարհեցին ՝ Անտոնիոսին գերադասելով արժանապատիվ մահ։Ք․ա․31թ-ին՝ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդ երկրորդը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին,իսկ երկու արքայազներն մնացին պատանդության մեջ և ուղղարկվեցին՝ Հռոմ։

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Leave a comment