Posted in Հասարակագիտություն

Էթիկա կամ բարոյագիտություն

էթիկան կամ Բարոյագիտություն հունարեն Ηθική, գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը։ Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին։ Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է։

Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար։

Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը)

Տերմինը առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից որպես «պրակտիկե փիլիսոփայության հետազոտության յուրահատուկ ոլորտի նշանակում, քանի որ այն փորձում է պատասխանել Ի՞նչ պետք է անենք մենք հարցին։

Էթիկայի հիմնական նպատակը Արիստոտելը անվանում էր երջանկություն՝ հոգու գործունեություն լիարժեք բարերարությամբ, այսինքն՝ ինքնաիրացում։ Մարդու ինքնաիրացումը խելամիտ արարքներն են, որոնք խուսափում են ծայրահեղություններից և պահում են ոսկե միջինը։ Այդ պատճառով հիմնական բարերարությունը չափավորությունն է և խելամտությունը։

Էթիկայի, այսպես կոչված, «ոսկե կանոնը»՝ մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզե, գոյություն ուներ այս կամ այն տեսքով անկախ տարբեր մշակույթներում։ Այն առկա է Կոնֆուցիոսի մոտ։Կրոնական էթիկական համակարգերի յուրահատկությունները կայանում են նրանում, որ անձնավորված աստված պարունակող կրոններում աստված համարվում է բարոյականության օբյեկտ։

Leave a comment