Posted in Գրականություն

Մթնշաղի անուրջներ

Ինչպես գիտենք Տերյանին անվանում են սիրո մեծ բանաստեղծ: Նրա համայա բոլոր բանաստեղծությունները սիրո մասին են: Կամ եթե սիրո մասին չեն նա այնպես է գրել, որ ընթերցողը բանաստեղծության մեջ գտնի գեղեցկություն, սեր: Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն բանաստեղծությունների ամբողջություն է սիրո, գեղեցիկի և կանչող բառերի մասին է: Մթնշաղ և անուրջներ բառերը արդեն ներկայացնում են բովանդակության ընդհանուր գիծը: Այս բանաստեղծությունը ընթերցելիս հաճախ ենք դանդիպում՝ մթնշաղ, իրիկնաժամ, իրիկուն, իրկնամուտ բառերը: Սրանք կարծես բանաստեղծի հոգեն աշխարհի նվիրական պահերն են, հոգու խաղաղության, յուրահատկության պահերը: Այստեղ ամեն մի բառ Տերյանը գրել է իր կյանքից՝ իրական կյանքից:

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուի ամենասիրելի, հոգեհարզատ բանաստեղծությունը «Հրաժեշտ» բանաստեղծություն էր:

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Կարդալուց իրոք առաջանում են այն էմոցիաները, որոնք ապրում էին այդ պահին հեղինակի մեջ և մտքում։ Եվ այդ զգացմունքները քո մոտ առաջանում են անկախ քո տրամադրությունից: Հավանեցի այս հատվածը «Դու գնում ես՝ չգիտեմ ուր, սրտակըտուր լացըդ պահած իմ հայացքից»  կարծում եմ ամենահուզիչ պահը սա էր, կամ կարող եմ ասել, այս պահը ինձ ավելի շատ հուզեց և ես կարծես թե, ընկալեցի պահի տեսարանը լացակումած աղջկա հայացքը, որը նա փորձում էր թաքցնել, Տերյանի հայացքից: Եվ նրանք իրար հրաժեշտ տվին առանց իրար տեսնելու, առանց իրար հասկանալու: Դա Հեղինակին ազդել է, և ազատվելու համար այդ մտքերից նա այն շարադրել է բանաստեղծության մեջ և իզուր չէ, որ սա ամենահուզիչն է իմ համար:

Ինձ նաև դուր եկավ «Ես անջատված եմ հայրենի հողից» բանաստեղծությունը։

Ես անջատված եմ հայրենի հողից

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված…
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

Այս բանաստեղծության քնարական հերոսը իր մեջ ուներ շատ ուժեղ կարոտ իր հայրենիքի նկատմամբ։ Նրան միևնույն էր, թե ուր կգնա, կարևոր էր նրա համար տուն վերադառնալը։ Նա հիշում էր իր հայրենիքի ջրվեժները և ճանապարհները, որոնց շատ-շատ էր կարոտել։ Այս բանաստեղծությունը կարդալով՝ ես սկսում եմ գնահատել ինչը ինձ տվել է կյանքը և ուրախանում եմ, որ ապրում եմ իմ ընտանիքի, հարազատների և ընկերների հետ, բայց նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ապրում իրենց հայրենիքում։

Leave a comment