Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…
Բառարանընթերցում
Այս – սա
Տխուր – թախծոտ, անուրախ
Աշխարհ – տիեզերք
Լավ – դրական հատկանիշներով օժտված, բարի
Վատ – բնավորության՝ հոգեբանության վատ հատկանիշներ ունեցող
Աչք – տեսողության օրգան
Խոհուն – լուրջ
Խոսք – լեզու, մտքերի բառերով արտահայտությունը
Վհատ – հուսալքված
Արտ – մշակելի հող
Ոսկի – դեղնագույն մետաղ
Դաշտ – անտառազուրկ հարթ տարածություն՝ հարթավայր
Պայծառ – վառ, ուժեղ, փայլող
Խորհուրդ – որևէ կերպ վարվելու ցուցում՝ խրատ, առաջարկ
Միայնակ – մենակ, մեկուսացած, առանձնացած
Երերուն – տարուբերվող
Լույս – որևէ մարմնի արձակած ճառագայթային էներգիան
Երազ – քնի մեջ երևացող պատկերներ, պատկերացումներ
Ստվեր – խավար, մթություն
Սեր – գորովանքի՝ կապվածության խոր զգացում մեկի՝ մի բանի նկատմամբ։
Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Բառարանընթերցում
Գարնան — տարվա չորս եղանակներից մեկը՝ մարտի 21 -ից մինչև հունիսի 21-ը Գարունն է
Փայլով — վառ՝ պայծառ լույս, ճաճանչ, շող
Փառքով — պատիվ՝ հռչակ՝ համբավ, որ մարդ վաստակում Է իր լավ գործով՝ ստեղծագործություններով՝ գիտական վաստակով ևն:
Խնդությունով — ուրախություն, բերկրություն, բերկրանք, հրճվանք, խինդ, ցնծություն, զվարճություն, զվարճանք, զվարթություն, խայտանք, (հազվադեպ) խաղախնդում, խնդամտություն, խնդանք, խնդում, խնդուք, հեշտամտութտւն
Արևավառ — արևից վառվող, արևակեզ, արևառ
Մեգով — երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ
Տկար — թույլ