Մի անգամ՝ մի գեղեցիկ գարնանային օր, արտույտը իջավ՝ դաշտում հանգստանալու: Հանկարծ ջրիմուռից մի խլուրդ նայեց ու ասաց.
—Արտու՛յտ, արտու՛յտ, կատարի՛ր իմ խնդրանքը:
—Կկատարեմ, եթե իհարկե հնարավոր բան ես ասում, – պատասխանեց արտույտը:
—Ուղղակի ես պարտքով փող եմ տվել արևին: Դրանից հետո շատ ժամանակ է անցել, և ես հիմա փողի կարիք ունեմ: Դու բարձր ես թռչում: Կարո՞ղ ես խնդրել արևին, որ վերադարձնի պարտքս։
Արտույտը հավատաց խորամանկ խլուրդի պատմությանը, բարձրացավ արևի մոտ և դայլայլեց.
— Դին, դին, դին, արև՛, վերադարձրու՛ փողը։ Դին, դին, դին, արև՛, վերադարձրու՛ փողը։
Արևը զայրույթից բռնկվեց: Անգամ մոտ գտնվող ամպերը սկսեցին վառվել:
—Խաբեբա՛, ումի՞ց եմ ես փող վերցրել, պատասխանի՛ր:
Որոտաց արևը այնքան սարսափելի, որ արտույտը քարի պես ցած ընկավ: Բայց հետո խիզախություն հավաքեց և կրկին թռավ դեպի արևը.
—Դին, դին, դին, արև՛, վերադարձրու՛ խլուրդի փողը, դին, դին, դին, արև՛, վերադարձրու՛ խլուրդի փողը։
—Սպասի՜ր, ես քեզ ցույց կտամ։
Արևի աչքերը փայլեցին: Արտույտը նորից ցած ընկավ:
Եվ այդպես է այդ ժամանակվանից ի վեր:
Խլուրդը երկար ժամանակ դուրս չի գալիս հողի տակից։ Վախենում է, որ արևը ճառագայթներով կայրի իրեն։
Իսկ արտույտը, չիմանալով դրա մասին, մինչ այժմ գարնան բոլոր օրերին, դայլայլում է ամպերի վերևում.
— Դին, դին, դին արև՛ վերադարձրու՛ փողը։ Դին, դին, դին արև՛ վերադարձրու՛ փողը։
Աղբյուրը՝ այստեղ։