Վաղ առավոտյան ամբոխ է հավաքվում գյուղի կենտրոնում և բոլորը ցանկանում են տեսնել հանրաճանաչ նկարը՝ որը կոչվում է Մոնա-Լիզա։ Բոլորը մոտենալով նկարին` թքում են դրա վրա, իսկ փոքրիկ տղան, ում անունը Թոմ էր, մոտենում է և հիացած նայում նկարին։ Հետո նկարը սկսեցին պատռել։ Իսկ Թոմը իր բռունցքում առավոտյան գտնում է նկարից մի կտոր՝ ժպիտի կտորը։
Հեղինակը կտավի միջոցով իր վերաբերմունքն է արտահայտում ժամանակակից կյանքի նկատմամբ: Մարդիկ հերթ էին պահել, որ թքեին գեղեցիկ նկարի վրա: Պատմվածքը կոչվում է ժպիտ, քանի որ հերոսը միակն էր, ով չկարողացավ թքել, և նրա կատարած գործը իրեն ժպիտ պարգևեց: Նա չթքեց, քանի որ ուզում էր տարբերվել ուրիշներից։ Արվեստը կարող է փոխել մարդու աշխարհակալումը և հոգևիճակը: Ես կարծում եմ, որ այս պատմվածքից շատ բան ունենք սովորելու: Պետք է բոլորս լինենք տղայի նման՝ ժպտանք ու անցնենք առաջ:
Ստեղծագործության հերոսների միջոցով իմ համար առանձնացան տարբեր արժեքների տեր ու տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց խմբերը՝
- Մարդիկ, ովքեր կորցրել են հավատը ամեն ինչի հանդեպ, նրանց համար այլևս չկա ոչ մի արժեք՝« Քաղաքակրթությո՞ւնը… Ո՞ւմ է պետք։ Համենայն դեպս, ես դրա կարիքը չեմ զգում….մինչև դու գլխի կընկնես, թե ինչ կատարվեց, կսկսվի մի նոր պատերազմ»,
- Մարդիկ, ովքեր ամեն բանի մեջ մեղավորներ են փնտրում՝ «Տեսնո՞ւմ ես, Թոմ, ինչ խաղ են խաղացել մեր գլխին։ Բանը ոչ թե անցյալից մնացած ժառանգության նկատմամբ ունեցած ատելությունն է։ Կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչպե՛ս եղավ, որ գլորվեցինք այս վիհը, որտեղ քաղաքների փոխարեն միայն ավերակներ են, ճանապարհները՝ խառնաշփոթ դարուփոսեր, իսկ դաշտերը մինչև հիմա էլ գիշերները լուսարձակվում են ռադիոակտիվությունից։ Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ», կամ՝« Ատում ենք այն ամբողջ գարշելի ելուզակախումբը, որ ժամանակին կառավարել է աշխարհը։ Սրանց պատճառով է, որ հիմա քաղցած ենք, դողում ենք ցրտից և քարանձավներում ենք պատսպարվել։ Էլ չեմ ասում, որ ոչ խմում ենք, ոչ ծխում, և ոչի՛նչ, ոչի՛նչ չենք անում, բացառությամբ տոնակատարություններին մասնակցելուց։ Այո՛, Թոմ, տոնակատարություններն են միայն մեզ մնացել»։
- Մարդիկ, ովքեր հավատում են, որ կգա մի գեղեցիկ օր՝ «կգա ժամանակ և ուսերին գլուխ ունեցող մի երիտասարդ կհայտնվի ու կջանա վերանորոգել ջարդուփշուր եղած քաղաքակրթությունը։ Սիրտ ու հոգի ունեցող մարդ կլինի նա, հիշեցեք խոսքս»։
- Եվ մարդիկ, որ հենց իրենք կրում են լույսը՝«— Բայց նա ախր,— դանդաղ ասաց Թոմը,― ախր նա շատ գեղեցիկ է»։
Այո, չար մարդիկ շատ են, բայց գրողը հավատում է, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր իրենց մեջ կրելով լույսը, կընկալեն գեղեցիկը, կկարողանան փրկել «այն լավը» ու չեն գնա ամբոխի հետևից, այլ կհետևեն իրենց ներքին ձայնին ու կլինեն իսկապես ազատ՝ «Թոմի հետ էր քնքուշ ու բարի ժպիտը»։