- Վերլուծե՛ք իրենից ինչ է ներկայացնում մոդան
Մոդան նույն նորաձևությունն է, պարզապես միջազգային անվանումն է։ Ընդհանրապես, modus լատիներենում նշանակում է չափ, կերպար, կանոն, կարգադրություն, սակայն բոլորս էլ գիտենք, որ մոդա ասելով հասկանում ենք նորաձևություն՝ կապված հագուստի հետ։ Ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխությունների է ենթարկվում մոդան և մարդիկ տարբեր են հագնվում տարբեր ժամանակաշրջաններում։
- Ի՞նչ ընդհանրություններ կան ազգային հագուստի և մոդայի միջև
Ազգային հագուստի և մոդայի ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ ժամանակի ընթացքում փոփոխվում են և լայն տարածում գտնում: Բայց նրանց մեջ կա շատ տարբերություն։ Ազգային հագուստի չափորոշիչները ընդունված էին ինչ-որ ցեղախմբի, ազգի շրջանակներում։ Իսկ այսօրվա մոդան ընդունված է գրեթե ամբողջ աշխարհում, բացի այն ազգերում, որտեղ կան հագուկապի հետ կապված որոշակի կրոնական սահմանափակումներ։
- ի՞նչ եք կարծում հայկական ազգային հագուստը հնարավոր է կիրառելի դարձնել մեր օրերում:
Ես կարծում եմ, որ անհնարին բան չկա, մեր ազգային հագուստը բավականին գեղեցիկ է, մի փոքր փոփոխելու և ավելի հարմարավետ դարձնելու դեպքում այն կարելի է կիրառելի դարձնել մեր օրերում, և գուցե այն լայն տարածում գտնի: