Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը իմ սիրելիներից մեկն է։ Այն պատմվում է հեղինակի դեմքից, ով հինգ ամիս էր ինչ Օդեսայում էր, բայց հասցրել էր արդեն չորս անգամ իր բնակավայրը փոխել։ Պատմությունը 17-18 տարեկան երիտասարդ արտիստ Լևոնի մասին է, որը սիրահարվում է տանտիրուհու աղջկան՝ Լուիզային: Լուիզան լավ ձայն ուներ և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում, որը օպերային երգիչ է։ Դրանից հետո Լևոնի մոտ մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա՝ Լուիզային տեսնելու: Նա Իտալիա գնալու համար գումար է հավաքում ձախ կոշիկի մեջ: երբ նա հավաքած է լինում 150 ռուբլի, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգաններ և ուսումնասիրում գրպանները, սակայն ոչինչ չգտնելով՝ խլում հագուստը , այդ թվում նաև կոշիկները: Այդ ընթացքում Լուիզան հասցնում է ամուսնանալ Կավարալոյի հետ և գնալ Փարիզ: Լևոնը սկսել էր հարբել: Նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Մի օր էլ հեղինակը, Իցկոն և Չաուշենկոն (Լևոնի ընկերները) գնացին այնտեղ, որտեղ Լևոնը հաճախ է լինում, և փորձում էին Լևոնին գտնել, քանի որ նա կորած էր լինում: Ինչ-որ ժամանակ անց գտնվում է Լևոնի դին, որը թրջված էր և սփրթնած: Նրան գտել էին այն նավի տակից, որը պետք է նրան երկու շաբաթ հետո տաներ Իտալիա: Ճիշտ է, դա շատ հուզիչ էր, որ Լևոնը ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը իր սիրուն հասնելու համար, բայց չնայած այդ հավատարմությանը, Լևոնը շատ թուլամորթ էր։ Նա պետք էր այսպես ասած հրաժարվեր սիրուց և դառնար հզոր և անվանի արտիստ և ոչ թե կորչեր ու խորտակվեր ինչպես իր հայրը։ Հոր սխալից նա պետք է հետևություններ աներ, որ չարժե մի աղջկա սիրո համար խորտակել սեփական կյանքը։ Եթե ես գրեի այս ստեղծագործությունը ես կուզենաի փոխել վերջը քանի որ այն շատ տխուր է ավարտվում։