Posted in Հասարակագիտություն

Կրոնի դերը քաղաքականության մեջ. հասարակագիտություն

Իմ կարծիքով, կրոնը գործիք է քաղաքականության համար: Ի սկզբանե այն ստեղծվել է բավարարելու տարբեր քաղաքական պահանջներ: Կրոնները մի քանիսն են, սակայն յուրաքանչյուր մարդու մոտեցումը յուրովի։ Յուրաքանչյուր կրոն ունի իր առանձնահատկությունները։ Երկրներ կան, որոնք պետական կրոնին այնքան մեծ կարևորություն են տալիս, որ կարելի է ասել դառնում է մոլուցք։ Օրինակ Իրանում քաղաքական գործիչները կարող են հեշտությամբ խաբելով տիրանալ մարդկանց ունեցվածքին: Եթե նրանք ասեն, որ երազ են տեսել և իրենց կրոնական առաջնորդը ասել է, որ դժվարին օրեր են սկսվելու, պետք է բոլորի ունեցավածքը հավաքեն իրենց մոտ, ապա մարդիկ կահավատան, քանի որ կմտածեն, որ այդպես է պահանջել հոգևոր առաջնորդը, և կզրկվեն իրենց կարողությունից: Կարծում եմ սրա լուծումն այն է, որ ինչքան էլ հավատաս կրոնի, հավատաս քո Աստծուն, չտրվես այդ ամենին այնպես, որ նույնիսկ չհասկանաս քեզ ինչպես են խաբում և չկորցնես սթափ մտածելու ունակությունը:

Կառչած լինել ինչ-որ կրոնից և մարդու արած քայլերը մեկնաբանել որպես քրիստոնյային կամ մահմեդականին հարիր քայլ, ըստ ինձ, սխալ է: Մարդու բարոյական համակարգը պետք է բաղկացած լինի հենց տվյալ մարդու բարոյական արժեքներից ու տեսակից, այլ ոչ կրոնական դոգմաներից:

Leave a comment