Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ես եմ…

Բարև, ես Սառան եմ ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, ավագ դպրոցի սովորող։ Ավարտել եմ Ս․ Բյուրատի անվան №125 հիմն․ դպրոցը: Եկել եմ այս դպրոց, քանի որ շատ են խորհուրդ տվել։ Իմ կարծիքով իմ արած նախագծերից ամենահետաքրքիրներից մեկը «Կղզի» մուլտֆիլմը նախագիծն է։ Ինձ շատ դուր եկավ այդ մուլտֆիլմը և ընդանրապես նախագիծը։ Նախագծի ընթացքում մենք քննարկում էինք ոչ միայն մուլտֆիլմը, այլ նաև մեր շրջակա միջավայրը, խոսեցինք նաև այն մասին, որ պետք չէ նմանվել բոլորին․ ամեն մարդ պետք է ունենա իր առանձնահատկությունը։ Այս նախագծի շնորհիվ ես շատ նոր մտքեր սովորեցի կյանքի մասին։ Այն շատ ուսուցողական էր։

Իմ ընկերուհիներից կցանկանայի խոսել Նանեի «Չարն ու բարին յուրաքանչյուրիս մեջ» նախագծի մասին։ Ես մի քանի անգամ ընթերցել եմ այն և ձեզ էլ խորհուրդ կտաի։ Այս նախագծում Նանեն, խոսում է այն մասին, որ չկա բարի և չար մարդ։ Չէ՞ որ ինչքան էլ լավը և բարին լինենք միևնույն է մեզ կայցելեն նաև չար մտքեր։

Մեր ուսուցիչները նույնպես վարում են իրենց բլոգները։ Օրինակ ընկեր Վիկտորիան հետաքրքիր նյութեր է տեղադրում դպրոցում ընթացող միջոցառումների մասին, իսկ ընկեր Ելենայի բլոգում բացի ուսումնական նյութերից կարելի է տեսնել նաև գեղեցիկ նկարներ, արած հենց իր կողմից։

Ես հաճույքով եմ հաճախում դպրոց։ Այն նման է օտարերկրյա դպրոցներին։ Լավ է, որ այստեղ չեն ստիպում հագնվել սև ու սպիտակ ինչպես մյուս դպրոցներում։ Համագարքչի հետ աշխատելնել է շատ հարմար։

Նախագծի հղումը

Leave a comment