«Հավերժ օրհնված թող լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը»: Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն մի խալիֆայի մասին էր, որը ազատ էր թողել իշխանության սանձերը և հայտարարել. «Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի»: Օրերից մի օր Խալիֆային մի սուրհանդակ եկավ, որ նրա նահագները գրավում են ուրիշ թագավորներ, բայց նա ոչինչ չձեռնարկեց: Թագավորությունը կործանման եզրին էր: Խալիֆան գահընկեց արվեց,սակայն մնաց անհաղթ, մինչև վերջին պահը երջանկություն պատճառելով իր ժողովրդին։
Ես այս պատմվածքը նմանացրեցի Տիտանիկ ֆիլմին, երբ նավը խորտակվում էր, բայց ջութակահարները դեռ նվագում էին։
Պատմվածքում խալիֆան չէր ուզում շարունակել իրենից առաջ գահ բարձրացած խալիֆաների գործը: Նա ցանկանում էր, որ ինքն ու իր ժողովուրդն ապրեն հանգիստ ու խաղաղ կյանքով, առանց պատերազմների ու արյուն թափելու: Սակայն նա չէր մտածում, որ ինչ-որ մեկը կարող է ներխուժել իր տարածք ու շարունակում էր ուրախանալ, բայց պատերազմող ժողովրդների հետ չպատերազմելու համար նրան արյան ճանապարհով եղբայրը գահընկեց արեց։ Նա պատմության մեջ հավերժ կհիշվի, քանի որ բացի իր շահերից նա մտածում էր նաև իր ժողովրդի շահերի մասին: Եվ իր ժողովուրդը թեկուզ և կարճ ժամանակ. բայց կարողացավ ինչ-որ չափով վայելել կյանքը: