Posted in Գրականություն

Երջանկության իմաստը։ Ավետիք Իսահակյան

Պատմվածքում պատմվում է մի ծեր դերվիշի մասին, որն ահագին տարածք անցնելով վերջապես հասնում է անապատ՝ Սֆինքսի մոտ՝ պարզելու, թե՞ որն է երջանկության իմաստը:  Դերվիշը հարցնում է Սֆինքսին, թե որն է երջանկության իմաստը, բայց պատասխան չի ստանում: Վշտանալով նորից է հարցնում, բայց էլի լռությունն է լինում պատասխանը: Վերջին անգամ հարցնելուց Սֆինքսը բացում է աչքերը, հայացքը սևեռում է դերվիշին և ասում.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Այդպիսով Սվինքսը դերվիշին հասկացրեց, որ հարկավոր չէ միշտ իմաստ տեսնել երջանկության մեջ, պետք չի փնտրել այն, քանի որ երբեմն այն գալիս է ինքնստինքյան, երբեմն տարբեր միջադեպերի օգնությամբ և այլն։ Քարանալ ասելով իմ կարծիքրվ նա ի նկատի ուներ, որ ծերունին չպետք է փնտրի երջանկությունը, նա ուղակի պետք է սպասի։ Ամեն ինչ կլինի իր ժամանակին։

Leave a comment