1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
- Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը: - Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։
- Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է: - Չարենցը մի քիչ լռեց և ասաց, որ ինքը շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց նրա տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում՝ Նայիբի քուչեն։
- Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև․․ այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը: - Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է։ Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը։
2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
- Նավակն արդեն մոտեցել էր խորտակման պահին, քանի որ այն անսարք էր:
- Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի ճանապարհորդ կարողացավ հայտնաբերել մեծ և գեղեցիկ քաղաք:
- Արդեն շատ հեռու եք այդ աղջկանից, որը ապրում է ԱՄՆ-ում:
- Դեռ կլսենք այդ վաստակավոր արտիստի մասին, որ մեկ տարում վաստակել է տաս ոսկե մեդալ:
3.Սկզբից 7-10 նախադասություն ավելցրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:
Եղբայրս իր ընկերների հետ գնացել էր որսի: Նրանք երկար ժամանակ շրջեցին, բայց ոչ մի կենդանու չհանդիպեցին: Արդեն հուսահատված վերադառնում էին տուն, մեկ էլ մի վայրի այծ նկատեցին: Նրանցից ամենալավ կրակողը եղբայրս էր, նա նշան բռնեց և երբ նա պատրաստվում էր կրակել մի հսկա արջ հայտնվեց և հարձակվեց այծի վրա: Ընկերներից մեկը շատ բարձր բղավեց և արջը նկատեց իրենց և լսեց բղավոցը: Արջը հարձակվեց տղաների վրա: Եղբայրս իրեն չկորցրեց և նշան բռնեց կրակեց: Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ: Փրկված են:
4.Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:
Մեր բակը…Մեր բակ ասելով, միանգամից ողջ մանկությունս աչքիս առջև է գալիս: Մանկություն` մեր կյանքի ամենաերջանիկ, ամենաուրախ ու անհոգ ժամանակահատվածը` լցված արցունքներով ու ժպիտներով, որոնք որ չեմ կարող մոռանալ ողջ կյանքիս ընթացքում: Ա՜խ,ինչքան եմ կարոտել այդ ժամանակները,երբ չէինք մտածում ոչ մի բանի մասին,մեզ միայն հետաքրքրում էր այն,թե ինչ խաղանք ու ինչպես զվարճանանք:Երբ չէինք ճանաչում ինքներս մեզ ու շրջապատող աշխարհը տեսնում էինք պայծառ գույներով, վառ երանգներով:
Մեր բակը մյուս բոլոր բակերի նման է: Մեր բակը շատ մեծ է ու գեղեցիկ: Շրջապատված է երկու կողմից ծառերով, մանավանդ թթենիներով: Հիշում եմ մանուկ ժամանակ խաղընկերներիս հետ բարձրանում էին այդ ծառերի վրա: Ուշադրություն չէինք դարձնում մեր ծնողների զայրույթը:
Հիմնականում բակում խաղում ենք՝ գործնագործ, վալեյբոլ, յոթ քար, բռնոցի…
Այս նոր աշխարհը՝ համակարգիչներով ու հեռախոսներով լի փոխեց մեր կյանքը: Այս պահին ավելի շատ համակարգչով են զբաղված լինում, և օրեցօր հեռանում ենք իրական աշխարհից…
Բայց մեր մանկությունը միշտ կմնա մեզ հետ,քանի որ ունենք հիշողություններ, որոնք երբեք չեն թողնի մոռանալ այդ հրաշք պահերը….
5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային։ Հեռու գարունքին, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը. Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։ Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա։ Ամռան շոգին, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին: Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր: