Posted in Հասարակագիտություն

Բարին ու չարը

Պատասխանել հետևյալ հարցերին.

Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Բարությունն առաջին հերթին իր մեջ կրում է կարեկցանք: Բարի մարդը շնորհակալ է այն ամենից, ինչ պատահում է իր հետ, մեղմ է, ուրախ է, անշահախնդիր է և ներողամիտ: Իհարկե պետք է տարբերել սրտից բխող լավ արաքը, այն լավ արարքից, որը այսպես ասած ձևական է, այսինքն օգտագործվում է որոշ նպատակների համար։ Բարի մարդու մեկ այլ հատկանիշ է, որ նա չի ակնկալում հետադարձ քայլ այն մարդուց, ում օգնել է:

Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Այո, քանի որ բարին հաղթում է չարին։ Նա նաև կարող է փոխել չարի մտածելակերպը, դարձնել նրան բարի և լավը։

Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:

Մենք բոլորս էլ լավն ենք մեկի համար և վատն ենք մյուսի, եթե չենք արդարացնում օրինակ նրանց սպասելիքները։

Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Ինձ թվում է, որ Սոկրատսը այս ասելով ի նկատի ուներ, որ եթե մարդը հասկանա չարի և բարիի տարբերությունը, նա կնախընտրի բարին։ Ես համաձայն եմ, բայց ընդհամենը որոշ չափով, քանի որ մարը կարող է վատ արարք գործել չիմացության պատճառով, իսկ կարող է նաև վատ արարք գործել հենց մտածված՝ ինչ-որ օգուտ ստանալու ակնկալիքով։

գհկ

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

Մեկնաբանություն

Ես կարծում եմ, որ այս պատմվածքի գլխավոր իմաստը կայանում է նրանում, որ բարին միշտ հաղթում է չարին։ Օրինակ այս պատմվածքում հարուստը (չարը) մտրակեց աղքատին (բարիին), բայց չունեվորը միևնույն է օգնեց նրան։ Սա արթնացրեց հարուստի մեջ բարի հատկանիշները։ Ասպիսով բարին հաղթեց չարին։

Leave a comment