Երեք անանուն ամերիկացի ՝ միջին տարիքի կին և երիտասարդ զույգ, միասին ճանապարհորդում են գիշերային գնացքով դեպի Փարիզ: Տարեց կինը խոսում է ժամանակի մեծ մասը: Տիկինը չի նշում իր բացակա ամուսնու մասին, ով երևի տանն է՝ իրենց դստեր հետ․ Նա անընդհատ պնդում է, որ միայն ամերիկացի տղամարդիկ են «լավ ամուսիններ»: Նրա հիմնական մտահոգությունը սեփական դստեր ամուսնությունն է: Երկու տարի առաջ, մինչ ամերիկուհու ընտանիքն արձակուրդում էր Շվեյցարիայի Վևե քաղաքում, նրա դուստրը խելագար սիրահարվեց շվեյցարացի մի ջենտլմենի, և նրանք երկուսն էլ ցանկանում էին ամուսնանալ: Սակայն մայրը, թույլ չտվեց ամուսնանալ օտարերկրացու հետ և ստիպեց իր ընտանիքին մեկնել ԱՄՆ: Այժմ նա պատմում է ամերիկացի զույգին, որ իր դուստրը դեռ վրդովված է այս սիրավեպից և իր ընկճված դստերը ուրախացնելու համար մայրը երգող դեղձանիկ է գնեել։
Զրույցում մասնակցում է միայն երիտասարդ զույգի կինը, որը տալիս է միայն անորոշ կամ երկիմաստ պատասխաններ, հատկապես այն պահին, երբ ամերիկուհին ասում է, որ միայն ամերիկացի տղամարդիկ են «լավ ամուսիններ»: Միայն մեկ անգամ է նա հարց տալիս ՝ ուղիղ հարցնելով, թե արդյոք դուստրը վերականգնվել է կորցրած սիրուց:
Երիտասարդ ամուսինը, թվում է, ուզում է մեկուսացված լինել կանանց խոսակցությունից: Գրեթե պատահականորեն, ընթերցողը հայտնաբերում է, որ տղամարդն է առաջին դեմքի պատմողը, քանի որ ճանապարհորդության ընթացքում նա ուշադրությամբ նայում է գնացքի պատուհաններից: Նա խոսում է շատ քիչ և այնպիսի անտարբեր տոնով, որ ընթերցողը գրեթե մոռանում է, որ երիտասարդը պատմության հերոս է մինչ պատմվածքի վերջին նախադասությունը: Միայն այն ժամանակ, երբ գնացքը հասնում է Փարիզ, վերջապես բացահայտվում է ճշմարտությունն ու պատմության իմաստը։ Տղամարդը և նրա կինը վերադառնում էին Փարիզ ՝ լույսի և սիրո քաղաք, որպեսզի ամուսնալուծվեն: Եվ թվում է, որ ամերիկուհու դժբախտ աղջկա պատմությունը կարող է ամուսնալուծման եզրին կանգնած ընտանիքի փրկությունը լինել, որոնց հնարավորություն տրվեց վերանայել իրենց անցյալն ու համարել, որ դեռևս միասին լինելը արդեն մեծ ձեռքբերում է իրենց համար․․․
Կարդալ՝ այստեղ։