Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

  • Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

— Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

— Ավելի առողջ երբեք չեն լինում:

— Ի՞նչ են ուտում:

— Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

  • Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Այս հատվածը մեզ սովորեցնում է, որ այն ինչը մեր համար ոչինչ չարժի, կարող է մեծ նշանակություն ունենալ ուրիշի համար:

Բառային աշխատանք

  • Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրակաան բառարանի օգնությամբ:

Որթատունկ — Մատղաշ՝ նորատունկ վազ:
Թոթովել — Կակազելով խոսել (վախից, հուզմունքից և այլն), կմկմալ։
Բակլա — Լոբազգիների ընտանիքին պատկանող պարենային և կերային բույս:

  • Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:

Հոմանիշ՝

վախեցած — սարսափած
լուռ — անձայն
սիրով — հաճույքով
փառահեղ — շքեղ
անպետք — անօգուտ

Հականիշ՝

լավ — վատ,
օգտակար — անօգուտ
առողջ — հիվանդ
ծանր — թեթև
արագ — դանդաղ

Leave a comment