Շատ անսովոր ու տարօրինակ պատմվածք է։ Չնայաց կարող է ինձ այդպես է թվում, քանի որ դա իմ առաջին ծանոթությունն էր հեղինակի ստեղծագործությունների հետ։ Բայց չնայաց փոքր ծավալին, պատմվածքը խորհիմաստ է։ Այն երջանկության մասին է։ Նրա մասին թե ինչքան քիչ բան է պետք երջանկության համար։ Որքանով է այն ըստ էության աբսուրդ։ Բայց միևնույն ժամանակ երջանկությունը դա երջանկություն է, և նշանակություն չունի թե ինչի մեջ է այն կայանում։ Ես երևի չէի համաձայնվի ունենալ այնպիսի երջանկություն, ինչպիսինը պատմվածքի մեջ է։ Այն մի տեսակ արհեստական է և նույնատիպ․․․Համ էլ սրվակներից կախվածությունը, որոնց քանակը սահմանափակված է ևս լավ բան չի ներշնչում։ Երջանկությունը երջանկությամբ, բայց արդյո՞ք նրա գինը միշտ արդարացված է։ Պատմվածքը ըստ ինձ կոչվում է «Փոքրիկ դրախտ» քանի որ մարդիկ փոքր աշխարհայացքով ու գիտելիքների պաշարով, հազիվ նման դրախտ ստեղծեյին իրենց համար։
Պատմվածքը՝ այստեղ։