Posted in Հայոց պատմություն

Հայ-ադրբեջանական պատերազմը

Հայ-ադրբեջանական պատերազմը, տեղի է ունեցել Արցախի հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև։ Ադրբեջանին աջակցել են Թուրքիան, Պակիստանը, Աղվանստաը և մուսուլմանական ահաբեկչական խմբավորումները, իսկ Արցախին՝ Հայաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը և սփյուռքահայությունը։ Այն սկսվել է 2020թ-ի սեպտեմբերի 27-ին, ավարտվել է նոյեմբերի 10-ին։ 2020թ․ նոյեմբերի 9-ին կնքվեց համաձայնագիր, ըստ որի Ադրբեջանին հանձնվեց Արցախի անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները, Շուշիի և Հադրութի շրջանների զգալի մասը պատերազմի հետևանքով մնաց թշնամիների վերահսկողության տակ, ու ըստ պայմանագրի ԼՂՀ-ի մնացած սամնանները պահպանում են ռուս խաղաղապահները։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը պարբերաբար հայտնում էր իր կորուստների մասին, սակայն Ադրբեջանը թաքցնում է իր կորուստները: Թուրքիայի կառավարությունը Ադրբեջան է տեղափոխել մոտ 3000 վարձկան։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել էին գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook-ը, Youtube-ը, Whatsapp-ը, TikTok-ը, աշխատում էր միայն Twitter-ը։ Սեպտեմբերի 27-ից բողոքի ցույցեր սկսվեցին աշխարհի տարբեր երկրներում, ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի։ Տարբեր երկրներից տասնյակ քաղաքներ և շրջաններ ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը և հայտնել են իրենց աջակցությունը։ Մեծ թվով հայտնի մարդիկ նույնպես արձագանքել են այս հակամարտությունը։

Այս հակամարտությունը շուրջ մեկ դարյա պատմություն ունի։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Հուսով եմ, որ ապագայում մենք կզարգանանք և կունենանք ժամանակակից զենքեր ու զինամթերքներ և մարտունակ բանակ, որը կկարողանա ետ բերել մե՜ր պատմական հողերը, մե՜ր Արցախը․․․

Leave a comment