ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ և հայագետ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։
Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մխիթար Սեբաստացին (Մանուկ)՝ Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից: Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:
1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:
Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին: Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր: Վերջապես, հասնելով Հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտ, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը: Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը: Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ: Այսպիսով`նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն:
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Սուրբ Ղազար կղզում բացել է դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:
Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան միաբանություն։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
Աշխատություններ
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։
ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր:
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր.«Ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը»։
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։
Մխիթար Սեբաստացու կողմից 3 դար առաջ ստեղծված Միաբանությունը աշխարհի ամենահայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոններից մեկն է:
Բացառիկ է Միաբանության դերը հայապահպանության գործում: Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ Գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական աշխատությունները համաշխարհային հումանիտար գիտության բացառիկ նմուշներ են: Ուրախ եմ, որ այսօր Մատենադարանի ցուցասրահում հայ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այդ նմուշներից մի քանիսին:
Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։
Վերլուծելով Միաբանության աշխատանքը, կարող եմ ասել, որ այն մեծ դեր է խաղում հայ ժողովրդի մշակույթային կյանքում: Մխիթարյանների գործունեությունը նպաստել է գիտության զարգացմանը: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.): Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է:
Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։ Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական աﬔնաբարձր մակարդակով կազմվաձ բառարանն է դա, որ անա140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսուﬓասիրությունների մարզում։ Ու ղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրﬔլյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) ﬔղվաջան աշխատանքով, ﬕաբանության Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ, հնագույն աղբյուրներից ﬕնչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների հաﬔմատությամբ ու բառաքննական ուսուﬓասիրություններով, կազﬔլ են ﬕ ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» ﬔջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ) ։ Բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել ﬕաբանությունը, և ոչ էլ՝ հայ հասարակայնությունը։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան ﬔծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը համառոտել և ամփոփել ﬕայն երկու հատորում(51 հազար բառ) ։ Այդ երկհատորյակն է, ահա, որ հրատարակվեց1836-1837 թվականներին և այսօր էլ ﬓում է որպես գրաբարի ընդարձակագուն և անփոխարինելի բառարան։Բառարանի ﬔծ արժեքը աﬔնից առաջ պայմանավորված է բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական այն խորահմուտ աշխատանքով, որ կատարել են հեղինակները: Հայտնի է, որ հայ մատենագրության ﬔզ հասած ձեռագիր որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ), աղճատուﬓեր, ճշգրտուﬓերը՝ տվյալների հիման վրա, առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբասաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին հատորում(Վենետիկ, 1749) ։
Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն աﬔնը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազﬔլու համար։ Դրա համար աﬔնից առաջ անհրաժեշտ էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել հետին, «ռ ա մ կ ա բ ա ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ո վ» և օտարաբանություններով խըճողված լեզվով մատենագրական աղբյուրներից։ Իսկ այդպիսի բնութագրության համար էլ անհրաժեշտ էր լեզվական բազմակողմանի հետազոտություն այն բոլոր աղբյուրների, Որոնք օգտագործվում էին։Եվ Ինչպես ցույց է տալիս այդ հետազոտությունների համառոտ ամփոփումը, Որ զետեղված է «Նախադրանքի» ﬔջ, Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողﬓորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների ﬔջ, հիﬓականում ճիշտ են գնահատել ﬔր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի ﬔջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների (տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերիր և այլնի) գնահատման հիմքն է հանդիսացել:
ԲԱԶՄԱՎԵՊ
«Բազմավեպը» հայագիտական, բանասիրական, գրական հանդես է, Մխիթարյան միաբանության հրատարակություններից: Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սբ Ղազար կղզում` առանց ընդհատումների, և ամենաերկարակյացն է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից:

«Բազմավեպի» հիմնադիր-խմբագիր Գաբրիել Այվազովսկին (ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը), հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհաբարը հանրամատչելի ու դյուրըմբռնելի էր շատերին, հանդեսը հրատարակել է աշխարհաբար՝ միաժամանակ հիշեցնելով, որ չպետք է մոռանալ գրաբարը, որը «մեր նախնյաց և թագավորաց լեզուն է»:Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական: Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում: Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր: Միաժամանակ հրատարակվել են բացառիկ համարներ՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին, Մխիթար Սեբաստացու, Ալիգիերի Դանտեի, Ջորջ Բայրոնի, Նապոլեոնի, հայ ու համաշխարհային գրական, պատմական և այլ դեմքերի ու դեպքերի հոբելյաններին: Մեծ ու անգնահատելի են հանդեսի ծառայությունները եվրոպական միտքն ու գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում: Միաժամանակ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Ղևոնդ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ: 1973 թ-ից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար:
Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843 թվականից՝ «Բազմավեպ»–ի էջերում։ 1847-1860 թվականներին «Բազմավեպ»–ում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սեւանայ»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։
«Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագրությունը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է «Շիրակ»-ը (1881), որտեղ Ալիշանը, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան»(1885), «Այրարատ»(1890) և «Սիսական»(1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրված բոլոր արձանագրությունները։ Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ Նրանով են պայմանավորվում երկրների ու ժողովուրդների միջև եղած տարբերությունները։