Posted in Հասարակագիտություն

Ապաստարաններ

Սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական իրավիճակ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի կարող է ռազմական տագնապի ազդանշան հնչել, որը զգուշացնում է մարդկանց, որ նրանք լքեն իրենց տներն ու արագ թաքնվեն ապաստարաններում։ Հատուկ շինարարական նորմերով կառուցված ապաստարանները նախատեսված են մարդկանց պաշտպանելու, օրինակ՝ պայթունի հարվածային ալիքից, քիմիական թունավոր նյութերից,  իոնիզացնող ճարագայթումից, կենսաբանական վտանգավոր նյութերից կամ հրդեհների հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանից։ Բացի ապաստարաններից Կառավարության որոշմամբ սահմանված է, որ բնակչության պատսպարման համար կարող են ծառայել նաև նկուղները,  կիսանկուղները, ստորգետնյա անցումները, մետրոպոլիտենի տարածքը և այլ խորացված տարածքները։ Ռազմական դրության ժամանակ կարող են կառուցվել ժամանակավոր  թաքստոցներ՝ պատսպարման վայր չունեցող բնակչության համար։ Այդ ընթացքում քաղաքացին իր հետ պետք է վերցնի ջուր, սնունդ, դեղորայք, իր անձը հաստատող փաստաթղտերը, և այլն։ Նաև ճիշտ կլինի այդ ամենը նախորոք ունենալ նկուղում և ազդարարությունը լսելուն պես իջնել այնտեղ։ Տանից դուրս գալուց առաջ պետք է անջատել տան գազը, լույսը, որպեսզի դրանք հրդեհի պատճառ չդառնան։ Ազդանշանը կարող է լինել 2 տեսակի՝

Հարձակումը տեղի է ունենում օդային տագնապից ոչ անմիջապես հետո, այնպես որ մենք կունենանք մի քիչ ժամանակ։ Ցավոք սրտի համացանցում այդպես ել չկարողացա գտնել , թե մեր փողոցում ինչ ապաստարաններ կան, ծանոթներս էլ չգիտեին։ Բայց դա ունի նաև լավ կողմ, քանի որ թշնամիները կարող են համացանցից գտնել, թարգմանել և իմանալ մեր ապաստարանները և կրակել հենց նրանց վրա։ Հույսով եմ այս պատերազմը շուտ կավարտվի։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Leave a comment