Posted in Պատմություն, Գրականություն

«Ուս ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք»

Մայիսի 28-ի առաւօտը». Սեդօ Պոյաճեան

2020 թ. Սեպտեմբերի 27․․․

Ադրբեջանի բանակի զորքերը ծանր հրետանիով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով հարձակվեցին Արցախի վրա: Պարզվեց, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանին և ոչ միայն զենքով, այլ նաև Սիրիայից եկած վարձկաններով: Մեր զինվորները համարձակորեն կռվում են ՝ պաշտպանելով մեր սահմաններն ու Արցախի խաղաղ քաղաքացիներին: Բայց աշխարհը լռում է, միայն որոշ երկրներ են իրական տեղեկություններ տալիս իրավիճակի մասին և աջակցում մեր երկրին: Ամբողջ աշխարհի հայերը վերադառնում են հայրենիք՝ մասնակցելու այս հաղթական պատերազմին, մինչդեռ թուրք և ադրբեջանցի զինվորները ստիպողաբար են գնում պաշտպանելու իրենց սեփական հայրենիքի սահմանները, քանի որ նրանք կռվում են աննպատակ, կռվում են այն հողերի համար, որոնք դարեր շարունակ պատկանել են միայն ու միայն հայերին: Մեր առաջնային խնդիրն է կանգնեցնել պատերազմը, և թույլ չտալ, որ կրկնվի 1915 թվականի ցեղասպանությունը։ Արդեն մեկ ամսից ավել է, ինչ շարունակվում են մեր հերոսական մարտերը։ Հայկական զորքերը պայքարում են Ադրբեջանի և Թուրքիայի մեծաթիվ զորքերի դեմ։ Մենք մեր միասնականությամբ և ուժով պետք է ստիպենք ամբողջ աշխարհին ընդունել հայոց ցեղասպանությունը, ճանաչել Արցախի անկախությունը: Պատերազմը ավելի համախմբեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ ժողովրդին։ Չնայաց նրան, որ մենք մարտնչում ենք բավականին հզոր և մեծ զինուժ ունեցող երկրների դեմ, միևնույն է, մենք չենք հանձնվում և չենք հանձնվելու: Չէ՞ որ մեր ուժն ու հզորությունն էլ մեր միասնականություն և քաջության մեջ է: Անգամ ներկայիս դժվարին իրավիճակում մենք իրավունք չունենք թուլանալու, ընկճվելու, ընդհակառակը, մենք պետք է ամուր պահենք մեր թիկունքը, օգնենք և հպարտանանք մեր քաջ ու անպարտելի զինվորներով, հպարտանանք, որ հայ ենք ծնվել: Արցախի համար սա գոյության պատերազմ է։ Այն առումով, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը նշանակում է խաղաղություն, իսկ Արցախի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը նշանակում է թույլ տալ ոչնչացնել իրեն, այսինքն՝ ցեղասպանություն։ Այս պատերազմում արցախցիների հաղթանակը Բաքվի կամ այլ քաղաքի գրավումը չէ։ Նրանք պետք է դիմակայեն, ողջ մնան, պաշտպանեն իրենց տներում ապրելու իրավունքը։

jhg

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

srdfg

jhg

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵՆՔ ԱՅՍ «ԱՆԱՎԱՐՏ» ՊԱՏԵՐԱԶՄԸ: ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ԵՎ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Leave a comment