Posted in Հասարակագիտություն

Ահաբեկչություն

Ի՞նչ է ահաբեկչությունը

Ահաբեկչությունը քաղաքական կռվի մի տարբերակ է, որը իրենից ներկայացնում է բռնության, վախի միջոցով հասնել քաղաքական, կրոնական և այլ նպատակների։ «Ահաբեկչություն» (լատ.՝ terror -վախ, սարսափ) բառի հոմանիշներն են, «սարսափեցումը», «ահաբեկությունը»։

Նպատակը և ձևերը

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) – այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած (Դմիտրի Կարագոզով, Վերա Զազուլիչ, Ռավեշոլ, Տիմոտի Մկրև և այլն)։
  2. Կազմակերպված, խմբային – ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն): Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական – հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական – կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական – ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին: Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական: Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

Ահաբեկչության այս բաժանումը պայմանական է և նմանություններ կարելի է գտնել բոլոր ձևերով:

Ահաբեկչության պատմությունը սկսած 1-ին դարից

Ամենահին ահաբեկչական կազմակերպություններից է հուդայական սիկարիների սեկտան («դաշույնովներ»)։ Նրանք գործել են  Հրեաստանում մ․թ․հ․ 1 դարում։ Նրանք զբաղվում էին հրեական բարձր խավի ներկայացուցիչների սպանություններով, ովքեր ցանկանում էին հաշտություն հռոմեացիների հետ։ Սեկտանտները այդ մարդկանց մեղադրում էին կրոնից հրաժարվելու/դավաճանելու և ազգային շահից հետ մնալու և հռոմեական կառավարության հետ պայմանավորվածության մեջ լինելու մեջ։
Միջնադարյան նման կազմակերպության վառ օրինակը հաշաշինների սեկտան է (ավելի հատնի եվրոպական տարբերակը` «ասսասսիններ»)։ Այս կուլտի հիմնադիրն ու ղեկավարը Հասան Իբն Սաբբահն էր, ով մոտավորապես 1090թ-ին գրավեց Ալմաթա ամրոցը։ Առաջնորդվելով անհասկանալի կրոնական դրդումներով, այս սեկտայի անդամները իրենց գործունեության ժամանակաշրջանում սպանել են հարյուրավոր խալիֆաների  և սուլթանների։
Խրոնիկ ահաբեկչական ակցիաներ սկսվեցին Ռուսաստանում՝ 19րդ դարի 2րդ կեսին։ Ավելի ուշ՝ 90-ականներին սկսվեցին պրոպագանդաներ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։
Ամենահայտնի ահաբեկչական ակտերից մեկը տեղի է ունեցել 2001թ-ի սեպտեմբերի 11-ին «Ալկաիդա» կազմակերպության կողմից։ Այդ օրը մահացան 2977 մարդ, իսկ 24-ը անհայտ կորան։ Սա ըստ զոհերի քանակի ամենամեծ ահաբեկչական ակտն էր։

Ահաբեկչություն Հայատանում

  1. 1994թ-ին, սեպտեմբերի 4-ին Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Ռումբ է տեղադրված է եղել գյուղի շուկայում։ Սրա արդյունքում մահացել է 14 մարդ։ Ահաբեկչության հեղինակն էր Իմրան Հասանովը (Բաքվեցի), և Թուրքմեն Ջաֆարովը (Բուլա)։
  2. 2012թ-ին, մայիսի 8ին պայթացվել է DIY փաբը։ Ըստ տեսախցիկում ֆիքսված դեմքերի ձերբակալել են երիտասարդ Արամենը և Համբիկը, ովքեր խոստովանել են։ Փաբի սեփականատերը սա համարել է ատելության նշան, քանի որ այս փաբում հաճախ են հավաքվում են լգբտ համայնքի ներկայացուցիչները։

Ահաբեկիչների մարտավարությունը և ֆինանսավորումը

Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն։ Ահաբեկչական խմբերը սովորաբար մեթդոապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով: Կապվելը կատարվում է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցով, կամ հին մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, սուրհանդակները։ Կա նաև անհանգստություն՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառող ահաբեկչական հարձակումների մասին։
Ահաբեկչության ֆինանսավորման շատ ձևեր կան։ Ամենատարածվածը` մի գումարային փոխանցման փոխարեն վճարումը բաժանել փոքր մասերի։
Ահաբեկիչները կամ ահաբեկչական կազմակերպությունները օգտագործում են յուրաքանչյուր գումարի աղբյուր այդ ֆինանսավորման համար։
Հաճախակի լինում է գումարի լվացում։ Սա ձև է, որով գումարը, որը ստացվել է կրիմինալ գործունեությունից, մտնում է ֆինանսական սիստեմ, որպես օրինական ստացված գումար։

Leave a comment