Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն։ Արվեստ

Արվեստը ունի մեծ նշանակություն մարդկանց և ընդհանրապես հասարակության համար։ Մեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ է և տեսնում է աշխարհը իր ձևով։

Արվեստը շատ կարևոր է մարդու անձի ձևավորման համար, այն կարող է նաև որոշ չափով փոխել մեր կյանքը, դարձնել մեզ ավելի ազնիվ, բարեսիրտ․․․

Ամեն մի արվեստի ժանր ունի իր առանձնահատկությունները և մարդու վրա ազդելու միջոցները․ գույնը, ձայնը, բառը․․ Այս բոլորը ունակ են արթնացնել մարդու մեջ ցանկություն դեպի գեղեցիկը, արդարությունը, բարին։

Արվեստի ուժը հսկայական է։ Այն կարող է համախմբել ժողովրդին ընդհանուր խնդիրները լուծելու համար և նույնիսկ հակառակորդին դիմակայելու համար (օրինակ երաժշտության դերը պատերազմի ճակատում):

Արվեստը նշում է կյանքի գեղեցկությունը և պայքարում է բացասական երևույթների դեմ։ Այն, հասարակության հետ միասին, ունակ է վերափոխման:

Արվեստի տաղանդավոր գործիչները՝ նկարիչները, գրողները, կոմպոզիտորները և այլն, հաճախ ոգեշնչում են մարդկանց իրենց աշխատասիրությամբ, գթությամբ, ուշադրությամբ՝ մարդկանց խնդիրների նկատմամբ:

Պետք չէ արվեստի մեջ իմաստ գտնել կամ փորձել հասկանալ, այն պետք է միայն զգալ։ Պաբլո Պիկասոն ասել է, որ եթե այսօր աշխարհն իմաստ չունի, ապա ինչու՞ նա պետք է նկարի նկարներ, որոնց մեջ իմաստ կա։

Leave a comment