1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն , գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
1. Տեսականորեն նրա գաղափարը, այդքան էլ վատը չի։
2. Վերջին տարիների ընթացքում, դարբնությունը շատ է զարգացել։
3. Մենք վերաբաշխեցինք այդ աշխատանքը շատ ծավալուն լինելու պատճառով։
4. Դա գիտականորեն ապացուցված փաստ է։
5. Այսօր լրացավ մի տարին, ինչ Լիլիթը խնամում է այն անօգնական ձագուկին։
6. Այդ ասելով նա ցույց տվեց միայն իր տգիտությունը։
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
| Նախածանց | Վերջածանց | Թե՛ նախածանց, թե՛ վերջածանց |
| անհայտ | խնձորենի | անմտություն |
| հակաթույն | մթերային | անհոգաբար |
| տգեղ | կաղնուտ | դժգոհություն |
| վերահաշվում | միլիոնավոր | անհավատալի |
| չկամ | ցուցանակ | համատեղություն |
| արտապատկեր | կղզյակ | |
| ենթավարպետ | հայրական | |
| գերադաս | տրամագծորեն | |
| հարակից | հավաքածու | |
| ներգրավում | լսարան | |
| անհարմար | ծիծաղելի | |
| ապաշնորհ անթիվ | մորթեղեն միտք |