Posted in Գրականություն

Սաադիի վերջին գարունը


Սաադիի վերջին գարունը

Վերլուծություն

Այս ստեղծագործության մեջ նկարագրվում է Սաադիի ապրած վերջին գարնան օրերից մեկը: Նա մի սպիտակահեր ծերունի էր, բայց կարծես թե ծերացել էր միայն նրա մարմինը։ Սաադին սիրում և հիանում էր բնության գեղեցկությամբ: Նա զգում էր բնության գեղեցկությունը իր հոգում և վերհիշում էր իր կյանքը տարբեր երկրներում: Սաադին ափսոսում էր, որ իր երկար կյանքը երազի պես արագ անցավ: Իմ կարծիքով, այս ստեղծագործության ասելիքն այն է, որ մեզ հնարավորություն է տրված ապրելու ընդամենը մեկ անգամ, և պետք է վայելել կյանքի ամեն մի բարիքը, ամեն մի րոպեն, քանի որ չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ հաջորդ վայրկյանին: «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։  – Այս ասելով նա ուզում էր մեզ ասել, որ մենք ծնվում ենք անկախ մեր կամքից, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը, քանի որ գալու է մի պահ, որ մենք կարոտելու ենք այն ժամանակը, որը տրված էր մեզ, սակայն մենք վատնել ենք: Նաև ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Սաադին կարծես թե զգում էր, որ սա իր վերջին գարունն է։ Այս պատմվածքի ասելիքը կայանում է նաև նրանում, որ եթե մարդ գիտակցում է, որ նա վերջին անգամ է տեսնում ինչ-որ մի բանը, այդ բանը նրա համար դառնում է ավելի թանկարժեք։

Leave a comment