ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր:
1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: Այնուհետև աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. նորից վերադարձել է հայրենիք։
1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը), խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվեց արտասահմանում:

Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ. և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1945), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր: Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին: Թաղված է Երևանի պանթեոնում:
ՄԵԾԵՐԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. ՏԵՐՅԱՆ
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
Իսահակյանը մեծ է և սիրելի է նրանով, որ ոչ միայն կարեկցաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ, սրել է նրա բազուկը, կանգնեցրել է նրա բազուկը:
Ն․ ԶԱՐՅԱՆ
…Հայաստանի բնությունը Իսահակյանի մոտ ծաղկազարդված է մայր-հայրենիք թեմայով` արտույտը այգաբացի լույսի հեղեղում, ձյունապատ լեռներ, երգը հայրենի տան խորշերում:
Մ․ ՇԱՀԻՆՅԱՆ
Իսահակյանը մեր ժողովրդի մաքուր զգացմունքների թարգմանն է, նրա հավերժական խոհերի արտահայտիչը և, միաժամանակ, նրա ազգային հպարտությոնն ու պարծանքը:
ՍՏ․ ԶՈՐՅԱՆ
ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Վերլուծություն
Այս բանաստեղծությունը Ավետիք Իսահակյանը գրել է այն ժամանակ, երբ գտնվել է Ռավեննայում, այդ պատճառով այդպես է վերնագրել։ Ստեղծագործությունը Արարատ լեռան մասին էր, որը ժամանակին մերն է եղել: Արարատը դարերի պատմություն ունի, այն ականատես է եղել շատ պատմական իրադարձությունների։ Գտնվելով իր երկրի սահմաններից դուրս, նա բանաստեղծության միջոցով արտահայտում է իր կարոտն ու հպարտությունն իր հայրենիքի և Արարատ լեռան նկատմամբ։
Մի մրահոն աղջիկ տեսա․․․
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև՝ արևներ սև:
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Վերլուծություն
Իսահակյանը մի աղջկա էր սիրահարվել, որը կոտրեց նրա սիրտը: Նրա սիրած աղջիկը, մինչ բանաստեղծը սովորում էր Եվրոպայում, ամուսնացել էր։ Մի անգամ Ռիալտոյի կամուրջին բանաստեղծը հանդիպեց մի գեղեցիկ աղջկա։ Երբ Իսահակյանը նայոեց աղջկա աչքերի մեջ, իսկ աղջիկը՝ նրա, բանաստեղծը մի պահ շփոթվեց և կախեց գլուխը, իսկ աղջիկը գեղեցիկ ժպտաց։ Բայց նա հիշեց իր կյանքի փորձը և ասոաց, որ այլևս միամիտ չէ, որ հավատա և կրկին կոտրվի։ «Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.»
Սաադիի վերջին գարունը

Սաադիի վերջին գարունը
Վերլուծություն
Այս ստեղծագործության մեջ նկարագրվում է Սաադիի ապրած վերջին գարնան օրերից մեկը: Նա մի սպիտակահեր ծերունի էր, բայց կարծես թե ծերացել էր միայն նրա մարմինը։ Սաադին սիրում և հիանում էր բնության գեղեցկությամբ: Նա զգում էր բնության գեղեցկությունը իր հոգում և վերհիշում էր իր կյանքը տարբեր երկրներում: Սաադին ափսոսում էր, որ իր երկար կյանքը երազի պես արագ անցավ: Իմ կարծիքով, այս ստեղծագործության ասելիքն այն է, որ մեզ հնարավորություն է տրված ապրելու ընդամենը մեկ անգամ, և պետք է վայելել կյանքի ամեն մի բարիքը, ամեն մի րոպեն, քանի որ չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ հաջորդ վայրկյանին: «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ – Այս ասելով նա ուզում էր մեզ ասել, որ մենք ծնվում ենք անկախ մեր կամքից, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը, քանի որ գալու է մի պահ, որ մենք կարոտելու ենք այն ժամանակը, որը տրված էր մեզ, սակայն մենք վատնել ենք: Նաև ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Սաադին կարծես թե զգում էր, որ սա իր վերջին գարունն է։ Այս պատմվածքի ասելիքը կայանում է նաև նրանում, որ եթե մարդ գիտակցում է, որ նա վերջին անգամ է տեսնում ինչ-որ մի բանը, այդ բանը նրա համար դառնում է ավելի թանկարժեք։
Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն` Շուշանիկին

Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին
Վերլուծություն
Նամակը շատ հուզիչ է։ Իսահակյանը սիրել է Շուշանիկ Մատակյանին սարսափելի սիրով, բայց այդ սերը փոխադարձ չէր, ինչն էլ տանջում էր բանաստեղծին։ Իսահակյանը իրեն միայնակ էր զգում, լքված, անտեսված: Իսահակյանը իր սերն անվանել է հրեշային, և անգամ մտածել է ինքնասպանության մասին: Նա գրում էր, որ Շուշանիկը մոռանար իրեն, ինչպես ինքն էր փորձում մոռանալ Շուշանիկին, բայց ապարդյուն: Շուշանիկ Մատակյանը եղել է Իսահակյանի մեծ ու անկրկնելի սերը, ում այդպես էլ ողջ կյանքում չկարողացավ մոռանալ բանաստեղծը:
Հետաքրքիր դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից
Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ «Վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում…
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը (հանձնարարություն) և դառնալով նրան՝ ասում՝ «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»:Իսահակյանը թե՝ «Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ`զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին, հետո Վարպետը հարցրերց.
-Ի՞նչ կերգեիր:
-Էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը: Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց.
— Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…
— Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես, — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:
— Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:
— Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:
— Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր, — խոսքը եզրափակեց վարպետր: Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:
-Ինչ կա որ, սիրելիս, — դիմում է կնոջը մեծ բանաստեղծը, — եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է այն նույն տանը, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին տասը տարիներին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գրական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի գործիչների հետ և այլն։


