«Չարլի Չապլինի նամակը իր դստերը»
Այս նամակը նա գրել է Սուրբ ծննդյան գիշերը, որն ուղղել է իր 21- ամյա դստերը՝ Ջերլդինային։ Նամակում նա ասում է, որ չպետք է ոչ-ոքին վերևից նայել, պետք է ունեցածը կիսել չունեցողի հետ, և պահպանել մարդկային արժեքները։ Չապլինը նաև իր կյանքից խոսեց, պատմեց, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ՝ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմեց թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Նա իր կյանքում ավելի շատ է լացել, քան մյուսները ծիծաղել են։ Իմ կարծիքով նամակի գլխավոր ասելիքն այն էր, որ հայտնիությունը ոչնչացնում է մարդու բոլոր բարոյական հատկանիշները և ամեն ինչից կարևորը, այս կյանքում դա մարդկային արժեքների պահպանումն է: Նա խոսեց նաև արվեստից, ասաց, որ բարձրունքներին հասնելը շատ դժվար է, և որ արվեստը մինչև մարդուն թևեր տալը, կտրում է նրա ոտքերը։ Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևոագույն խորհուրդներն է տալիս: Չապլինը նաև մի կտրոն էր դրել իր դստերը ուղղված նամակում, որի շնորհիվ Ջերալդինան կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ մեկտեղ նաև գրել էր, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս՝ 1-ը իրենը չէ, այլ այն աղքատ մադունը, որոնք ամենուր են: Ես սեր զգացի, զգացի սերը հոր ու աղջկա միջև։ Ես պատկերացնում եմ թե ինչպես է Չապլինը գրել այս նամակը։ Երևի նա դանդաղ վեր է կացել անկողնուց, որ չարթնացնի կնոջը, անձայն քայլերով մոտեցել է իր աշխատասեղանին, վառել իր լամպի աղոտ լույսը և գրել։ Երևի գրել է լավ գրիչով, լավ որակի թղթի վրա և գեղեցիկ ձեռագրով, որպեսզի աղջիկը հեշտությամբ և հաճույքով կարդա։ Այս նամակը շատ հուզիչ է և խորիմաստ։
