Posted in Գրականություն

Գրիգոր Նարեկացի

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին (951-1003) միջնադարի հայ բանաստեղծ է, փիլիսոփա և երաժիշտ։ Ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերից մեկում գտնվող Նարեկ գյուղում։ Մանուկ հասակից նրա կյանքը կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղից էլ ստացել է Նարեկացի կոչումը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ ժամանակի հայտնի գիտնական և փիլիսոփա Անանիա Նարեկացին։

Կրթությունը ստացել է X դարում, Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Չնայած Նարեկացու վանական  կյանքը հարուստ չէր բազմազան դեպքերով, բայց չի էլ անցել խաղաղ ու հանդարտ ՝ առանց բուռն  ալեկոծումների։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել է վարդապետի աստիճան և զբաղվել է մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Եվ հենց այդ ժամանակ էլ ստացել է Նարեկացի անունը:

Գրիգոր նարեկացի, Մատեան ողբերգութեան | Մամուլի խոսնակ - Անկախ  հրապարակումների հարթակ

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։ Հայտնի չէ, թե ինչպես է Նարեկացուն հաջողվել ազատվել իրեն դատելու համար կազմված ատյանից, բայց կան մի շարք ժողովրդական վիպական երգեր ու լե­գենդներ, որոնց մեջ նրա փրկությունը կապված է իբր նրա գործած հրաշքների հետ։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Բանաստեղծության մեջ պատկերվում է կանացի գեղեցկությունն ընդհանրապես, կոնկրե­տացված տեղական կենցաղային վառ երանգներով։

«Հայտնության» տաղում բանաստեղծը   ոգևորված   ողջույն   է տալիս   փարթամորեն   աճած  ծառերին   ծաղիկների,  հորդ աբյուրների ու վտակների կարկաչահոս ջրերին.  

Ավետիս ծառ-ծաղիկներին
Բողբոջախիտ, սաղարթավետ,
Գեղեցկաթույր, պտուղներով
Ակնահաճո, ախորժահամ,
Զվարթաբույր հոծ-խուռնախիտ
Փթթազարդ վարդերի փունջ շափրակներին,
Որ բացվել են ոսկեճաճանչ թերթիկներով
Ու կանաչել տերևազարդ:

Նարեկացին ցուցաբերում Է մի զարմանալի նրբանկատություն բացահայտելու և պատկերելու բնության ստեղծած գույների գեղագիտական հակադրությունները, որոնց ամենանուրբ երանգներն անգամ չեն վրիպում նրա տեսողությունից; Եթե նկարագրվում են «բողբոջախիտ», «խիտասաղարթ» ծա­ռերը, ապա կանաչ գույնը ավելի է պայծառանում հաճելի և քաղցրունակ պտուղների գույնի ընդմիջումով, իսկ եթե խոսքը ծաղիկների մասին է, ապա «տերևախիտ» կանաչության միջից դուրս Է ցայտում փթթած վարդի «ոսկեճաճանչ» գույնը և բնության բանաստեղծական պատկերը դառնում է կատարյալ:

Ի պատիվ Գրիգոր Նարեկացու Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում։ Հայաստանի հանրապետությունում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ Վաղաշենի, Վանաձորում և Արմավիրում:

Նրանից սովորել են  ոչ միայն միջնա­դարի,  այլև նոր ժամանակների հայ  պոեզիայի խոշոգագույն  դեմ­քերը՝  Թումանյանը, Իսահակյանը, Սիամանթոն, Վարուժանը, Մեծարենցը, Տերյանը և Չարենցը։ Նրա մասին ասել են՝

«Վշտակոծ հոգու իսկական տարեգիր, ով հանճարի իր մատները դնում է մարդու և մարդկության վերքին»։ – Լև Օզերով

«Նարեկացու համար գրելը աստվածապաշտությանը համազոր սրբազան գործողություն է եղել, հավատի ու համոզմունքի գրավոր դրսևորում»։ – Պողոս Խաչատրյան

«Գրիգոր Նարեկացին համաշխարհային մշակույթի տաճարի գանձարանի բանաստեղծ է»։ – Միխայիլ Դուդին

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի`շրջակա հայ բնակչության համար։

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ժան Պիեր Մահեի «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» և  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը ...

Գրիգոր Նարեկացին իր «Մատյան Ողբերգության» պոեմում փորձում է զրուցել աստծո հետ:
Կարդալով Մատյան Ողբերգությանը՝ տպավորություն է ստեղծվում,  թե նա ճիշտ քրիստոնյա էր և քրիստոնեության մի մեծ քարոզիչ: Նրա կարծիքով ցանկացած գիտության հիմքում հենց հավատն է ընկած և, եթե հավատը բացակայի, ապա ոչ մի գործ չի ստացվի:

Ընդհանրապես ես հավատում եմ, որ գիրքը կարող է մարդուն բուժել հիվանդությունից: Իմ կարծիքով էական է,թե ինչ ժանրի է պատկանում գիրքը,և կարևորագույնը այն է, որ ընթերցողը հաճույք ստանա այդ գիրքը կարդալուց: Կրոնական գրքերը ավելի են մարդու ներաշխարհը հանգստացնում: Իհարկե ամեն մարդու դեպքում պետք է տալ մի այնպիսի գիրք, որը համապատասխանում է իր հավատին: Մարդը գիրքը ընթերցելով տեղափոխվում է մի նոր աշխարհ և այդ աշխարհը այնքան պայծառ է, որ միայն հոգու տեղափոխությունով կարող է բուժել ցանկացած վերք: Մարդը հիվանդանում է ոչ միայն մարմնի, այլև հոգու վնասվածքից: Եթե մարդու հոգին հանգիստ է մարմինը նույնպես հանգիստ է լինում և այդ հանգստությունը առաջանում է տեսնելով, թե ինչպես է հոգին հավատով ներշնչված բուժվում ցավից։             

Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «… մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ Մատյան ողբերգության մեջ նա ասում է.

Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,
Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

Անգամ խնջույքի, հրավիրվելը բանաստեղծին տանջալից վի­ճակի մեջ է դնում, այնքան, որ ամենուրեք նա իր անձին որևէ վտանգ է սպասում։

Թե զինվոր եմ տեսնում՝ սպասում եմ մահվան.
Թե պատգամավոր՝ խստություն.
Թե գրագիր՝ կորստյան մուրհակի,
Թե կրոնավոր՝ անեծքի…
Թե բարձրացած մի ձեռք՛ կկորանամ.
Թե խրտվիլակ վ՚ոքրիկ՝ կսարսեմ.
Թե լսեմ թնդյուն միթեթև՝ կընդոստնեմ.
Թե կեր ու խումի հրավերստանամ՝ կդողամ։

Leave a comment