Posted in Հայոց լեզու

Բաղադրյալ հատուկ անունների ուղագրությունը

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։

1. Փոքր ծառ է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8մ բարձրության, 10-40սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է: Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում: Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից:
2. Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխտոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով. մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ: Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից:

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։

1. Հայաստանի Հանրապետություն, Ակսել Բակունց, Արփա-Սևան
2. Աշոտ Երկաթ, Վերին Արտաշատ, Արարատյան դաշտ
3. Դավիթ Անհաղթ, Եղիշե Չարենց, հեռավոր արևելք
4. Առյուծաձև Մհեր, Լեոնարդո դա Վինչի, Նար Դոս
5. Արա Գեղեցիկ, Ծիր Կաթին, Գայլ Վահան

Leave a comment