1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Հայերեն, ձյուներդ, լույսը, ճյուղից, Հայաստան, այտերս, այրվում են, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծի, բարությունը, համբերությունն, նայի, աղբյուր, այնպիսի, հարստություն:
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։
Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային:
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-երկու ձայնավոր (ա, ու), երեք բաղաձայն (կ, ն, ք), բարձունք-երկու ձայնավոր (ա, ու), հինգ բաղաձայն (բ, ր, ձ, ն, ք) խճանկար-երկու ձայնավոր (ա,ա), հինգ բաղաձայն (խ, ճ, ն, կ, ր), անդունդ-երկու ձայնավոր (ա, ու), չորս բաղաձայն (ն, դ, ն, դ), հրաժեշտ-երկու ձայնավոր (ա, ե), հինգ բաղաձայն (հ, ր, ժ, շ, տ), պայթյուն-երկու ձայնավոր (ա, ու), հինգ բաղաձայն (պ, յ, թ, յ, ն), դաստիարակ-չորս ձայնավոր (ա, ի, ա, ա), հինգ բաղաձայն (դ, ս, տ, ր, կ),
մանրէ-երկու ձայնավոր (ա, է), երեք բաղաձայն (մ, ն, ր), սրբատաշ-երկու ձայնավոր (ա,ա), հինգ բաղաձայն (ս, ր, բ, տ, շ), հյուլե-երկու ձայնավոր (ու, ե), երեք բաղաձայն (հ, յ, լ), անընդհատ-երեք ձայնավոր (ա, ը, ա), հինգ բաղաձայն (ն, ն, դ, հ, տ), սրընթաց-երկու ձայնավոր (ը, ա), հինգ բաղաձայն (ս, ր, ն, թ, ց), մերթընդմերթ-երեք ձայնավոր (ե, ը, ե), ութ բաղաձայն (մ, ր, թ, ն, դ, մ, ր, թ), մտավոր-երկու ձայնավոր (ա, ո), չորս բաղաձայն (մ, տ, վ, ր), դազգահ-երկու ձայնավոր (ա,ա), չորս բաղաձայն (դ, զ, գ, հ):
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էյություն, նայել, վայելել,
գաիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական: