Posted in Գրականություն

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մովսես Խորենացին ծնվել է մոտ 410թ․ Տարոն գավառի Խորնի գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Վաղարշապատում, աշակերտելով Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ։ Սովորել է մի շարք լեզուներ, ապա ուսման մեջ կատարելագործվելու նպատակով մի խումբ աշակերտների հետ ուղարկվել է Ալեքսանդրիա։ Այնտեղ կատարելագործվելուց հետո իր ընկերների հետ նավարկում է դեպի Հունաստան, սակայն ծովային քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիա։ Այնուհետև մեկնում է Աթենք, մի քանի ամիս անվ ճանապարհվում Բյուզանդիա։ Աշխարհ տեսած և գիտության լույսով լցված երիտասարդները 5-6 տարի հետո վերադառնում են Հայաստան։ Սակայն այդ ժամանակ՝ մոտ 440թ-ին նրանց սիրելի ուսուցիչները այլևս չկային։ Նա մահացել է մոտ 490-ական թվականներին։ Մովսես Խորենացու աշխատությունը նույնպես վերնագրված է «Հայոց պատմություն», որը նա սկսել է 480-ական թվականներին՝ Իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Երկը բաղկացած է 3 մասից՝ որոնք հեղինակը կոչել է գրքեր և

Հայոց պատմություն Մովսես Խորենացի – Մանե Թոռունյան

«Ողբ»։ Առաջին գիրքը վերնագրված է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» և ընդգրկում է հայ ժողովրդի նախասկզբնական պատմությունը։ Երկրորդ գիրքը վերնագրված է «Միջին պատմություն մեր նախնիների»։ Այն սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից մինչև Տրդատ Մեծի գահակալությունը։ Երրորդ գիրքը վերնագրված է «Մեր Հայրենիքի պատմության ավարտը»։ Ընդգրկում է Տրդատ Մեծի հաջորդների գահակալության պատմությունը, մինչև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահը։ Պատմությունն ավարտվում է հեղինակի նշանավոր «Ողբ»-ով։ Այս հատվածում ներկայացվում է հայոց թագավորության և կաթողիկոսության անկումը։ Պատմագիրը ողբում է իր ուսուցիչների մահը։ Ցույց է տալիս թե ինչպիսի չարիքներ է ծնվում ազգային պետականության կործանումից։

Leave a comment