Posted in Էկոլոգիա

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Ես կարծում եմ, որ այս մուլտֆիլմը շատ խորիմաստ է։ Նայելով մուլտֆիլմը ես հիշեցի Ռոբինզոնին, քանի որ նա նույնպես ընկել էր անմարդաբնակ կղզի։ Այստեղ խոսվում է կյանքի անարդարության մասին։ Գլխավոր հերոսը մի մարդ է, ով տարբերվում է մյուսներից։ Եվ հենց այդ պատճառով էլ նա միայնակ է։ Մարդիկ տեսնելով, որ նա ուրիշ է, ուշադրություն չեն դարձնում նրան։ Նրանք ուղղակի օգտագործում են նրան իրենց շահերի համար, քանի որ նա լռում է։ Եվ ոչ մեկ նույնիսկ չի էլ փորձում նրան օգնել։ Չ՞է որ նա էլ է մարդ։ Հիմա ես շատ եմ հանդիպում և նկատում այնպիսի մարդկանց որոնց մտածելակերպն է «Ինչպես բոլորը, այնպես էլ ես»։ Բայց մուլտֆիլմը նայելով հասկացա, որ մարդուկը ուզում է շփվել մարդկանց հետ։ Նա փորձում էր կանգնեցնել բոլոր նավերը, թափահարելով իր դեղին թաշկինակով, բայց ապարդյուն։ Սկզբում նավերը հեռու էին գտնվում և կարելի էր ենթադրել, որ նրանք չէին նկատել մեր հերոսին, բայց հետո մարդիկ սկսեցին մոտենալ, հարցեր տալ նրան, նկարվել և հեռանալ։ Վերջաբանը ինձ շատ դուր եկավ։ Ես կարողացա վերլուծել այն երկու տարբերակով։ Առաջին տարբերակն այն է, որ նա վերջապես գտնում է իր նման մի մարդ, որը նույնպես տարբերվում է բոլորից և նրանք գնում են միասին, որպեսզի կարողանան դիմակայել այս դառը աշխարհին։ Չ՞է որ երկուսով ավելի հեշտ է, լավ և ապահով։ Իսկ երկրորդ տարբերակում ես կարծում եմ, որ նա մահացել է և այն մյուս մարդը նրա հոգին է, որը եկել է տանելու նրան ուրիշ աշխարհ։ Ուղակի շատ էին իրար նման և նաև ես նկատեցի, որ այդ պահին ծովը նմանվեց երկնքին։ Ճիշտն ասած, եթե ես լինեի գլխավոր հերոսը, ես կվարվեի նույնպես, քանի որ մարդիկ միևնույն է անտարբեր էին լինելու իմ հանդեպ ինչ էլ ես անեի։ Իսկ հերոսի նման մարդիկ շատ քիչ են և ցավոք սրտի նրանք արհամարհված են մեծամասնության կողմից։ Ես շատ ուրախ եմ, որ աշխարհում դեռ կան այսպիսի մարդիկ։

Leave a comment