Posted in Գրականություն

«Արա Գեղեցիկ և Շամիրամ», Վերլուծություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ - BlogNews.am

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը Խորենացու առասպելներից է։ Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը սիրահարվել էր Հայոց արքա Արա Գեղեցիկին։ Սակայն Արան մերժում է նրան և Շամիրամը հարձակվում է Հայոց երկրի վրա։ Այդ պատերազմում Արան զոհվում է։ Ինձ շատ է դուր գալիս Արայի կերպարը, քանի որ նա շատ հայրենասեր էր և հավատարիմ։ Նա միևնույն է չդավաճանեց իր կնոջը՝ գիտենալով Շամիրամի հարստության մասին։ Նրա համար Հայրենիքը առաջնային էր։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու նա մերժեց թագուհուն։ Չ՞է որ Շամիրամը չգիտեր նրա բնավորությունը։ Ինձ թվում է, որ նա սիրահարվել էր ոչ այնքան Արային, որքան մեր երկրին տիրանալու մտքին, քանի որ հնարավոր չէ սիրել մարդուն առանց նրան ճանաչելու։ Դա սուտ սեր է։ Շամիրամը շատ չար, ժլատ, ինքնահավան մարդու մարմնացումն էր, իսկ Արան ընդհակառակը։ Նա անչափ բարի, և հայրենասեր մարդու մարմնացումն էր, որը զոհվեց հանուն ընտանիքի և հայրենիքի։

Leave a comment