Վիրուսները ընդհանրապես իրենցից լավ բան չեն ներկայացնում, բայց գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ։ Որոշ վիրուսներ կարող են ոչնոացնել մանրէները, իսկ մյուսները կարող են պայքարել ավելի վտանգավոր վիրուսների դեմ: Օգտակար վիրուս կարելի է համարել վիրուսային հիվանդության դեմ ցանկացած կենդանի պատվաստվում, քանի որ նման պատվաստանյութի հիմքը վիրուսն է, որը կորցրել է իր վնասակար հատկանիշները, բայց պահպանել է անտիգենիկ հատկությունները և ի վիճակի է տարածվել: Օգտակար են օրինակ ողնաշարավոր կենդանիներին և միջատներին վարակող վիրուսները։ Հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, Ավստրալիայում վայրի ճագարների դեմ, որոնք մորեխից արագ էին ոչնչացնում գյուղատնտեսական մշակաբույսերը, պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10-12 օրում գործնականում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին։ Վարակի տարածման համար օգտագործել են վարակված մոծակներ, որոնք «թռչող ասեղի» դեր են կատարել։ Մարդու օրգանիզմում առկա բակտերիաների միայն 1 տոկոսն է հիվանդություններ առաջացնում, մյուսները նպաստում են կարևոր ֆունկցիաների կատարմանը: Օրինակ, կաթնամթերքի որոշ տեսակների պատրաստման համար օգտագործվող Lactobacillus acidophilus բակտերիաները նպաստում են մարսողությանն ու օգնում են պայքարել վնասակար մանրէների դեմ: