Posted in Աշխարհագրություն

Զբոսաշրջությունը ՀՀ-ում

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձևավորել են որոշակի ենթակառուցվածք: 2016թ. տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավել 2015թ. զբոսաշրջիկների թվից: Ըստ Համաշխարհային բանկի անցկացրած հարցումների, Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝  մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը և բնությունը: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան:

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, և պատահական չէ, որ ոլորտի զարգացումը մշտապես կարևորվում է կառավարության կողմից։ Զբոսաշրջիկները իրենց հանգիստը անցկացնում են Երևան քաղաքում՝ հյուրանոցներում և օգտվում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություներից: Նաև նրանք իրենց հանգիսը անցկացնում են նաև Երևանից դուրս՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և հաճախ այցելություններ կատարելով Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։ Ներկայիս ՀՀ տարածքում գործում են ավելի քան 340 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ (հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան այլ տիպի բնակատեղիներ): 2010թ․ տվյալների համեմատությամբ՝ այդ թիվը գրեթե 2,5 անգամ աճել է: Մոտ ապագայում հյուրանոցների թիվը կավելանա: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճ է արձանագրում։ 2019-ին գրանցված ցուցանիշը համարել ռեկորդային՝ սխալ է, քանի որ զբոսաշրջիկների թիվը կտրուկ չի ավելացել, և համեմատելով նախորդ տարիներին արձանագրված զբոսաշրջության ցուցանիշների հետ՝ աճը օրինաչափ է։ 

Leave a comment