Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա։ Էներգիա

Էներգիա, ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ 

Մեր շուրջը շարունակ ինչ որ բան է տեղի ունենում:
Քայլում են մարդիկ, թռչում են ճնճղուկները, փչում է քամին, ընթանում են մեքենաները: Նույնիսկ այն պահին, երբ մենք նստած ենք համակարգչի առաջ, մեր աչքերը շարունակ շարժվում են աջ ու ձախ, բաբախում է սիրտը, իսկ արյունը կատարում է իր պտույտը մեր մարմնով մեկ: Առանց էներգիայի այդ երևույթները գոյություն ունենալ չեն կարող:

Էներգիան ընդունված է չափել ջոուլներով (Ջ) հայտնի ֆիզիկոս Ջ. Ջոուլի անունով, որը հայտնաբերել է, որ ջերմությունը նույնպես էներգիայի ձևերից մեկն է:

Գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, գրավիտացիոն, էլեկտրական, քիմիական, ճառագայթային, միջուկային, պայծառ և այլն:

Արևն արձակում է լուսային ու ջերմային էներգիա:

Ջերմային էներգիա  

Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

Գրավիտացիոն էներգիա

Երկրի և Արևի նման խոշոր օբյեկտները ստեղծում են ինքնահոս և գրավիտացիոն էներգիա ՝ ձգողականություն։

Էլեկտրական էներգիա 

Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում ՝ հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում, արևի մարտկոցներում և այլն:

Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:

Ճառագայթային էներգիա 

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Միջուկային էներգիա 

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

Պայծառ էներգիա

Լույսը կոչվում է պայծառ էներգիա: Երկիրն իր էներգիայի մեծ մասը ստանում է Արևի լույսից:

Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:

էներգիան երբեք չի ստեղծվում կամ ոչնչացվում, այն փոխվում է միայն մի տարածքից մյուսը:

***

  • Քամին, այսինքն օդի շարժումն օժտված է կինետիկ էներգիայով:
  •  Էլեկտրական էներգիան մեր տուն է հասնում մալուխներով:
  •  Նավթը, գազը, վառելափայտը և վառելիքի մյուս տեսակներն օժտված են քիմիական էներգիայով:
  •  Էլեկտրական լուսավորող սարքերն արձակում են լուսային էներգիա:
  •  Ցանկացած իր, որը կարող է ընկնել, օժտված է պոտենցիալ էներգիայով: Որքան բարձր է այն գտնվում, այնքան մեծ է պոտենցիալ էներգիան (այնքան երկար ճանապարհ է այն կտրելու):
  •  Ձգված աղեղն օժտված է պոտենցիալ էներգիայով, իսկ արձակված նետը՝ կինետիկ:
  • Լապտերի մեջ գտնվող մարտկոցներն օժտված են քիմիական էներգիայով:
  •  Կրակն արձակում է ջերմային ու լուսային էներգիա:
  •  Ցանկացած շարժվող մարմին օժտված է կինետիկ էներգիայով։
  • Հոսող ջուրն օժտված է կինետիկ էներգիայով:
  • Թռչող թռչունն օժտված է կինետիկ էներգիայով:
  • Ածուխն իր մեջ պահում է քիմիական էներգիա՝ պոտենցիալ էներգիայի ձևերից մեկը:

Leave a comment