Posted in Ֆիզիկա

Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը։

Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում:

Մարմինները տեսանելի են, եթե արձակում են լուսային ճառագայթներ կամ անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Ոսպնյակով անցնելիս այդ ճառագայթները կարող են զուգամիտել. նման դեպքում ճառագայթների հատման կետում կստացվի այն կետի իրական պատկերը, որտեղից դուրս էին եկել այդ ճառագայթները: Իսկ երբ ճառագայթները տարամիտում են, ապա նրանց շարունակությունների հատման կետում կստացվի այդ կետի կեղծ պատկերը:

664VAR-iloveimg-cropped.gif

Առարկայի տարբեր կետերի իրական (կամ կեղծ) պատկերների ամբողջությունը կոչվում է առարկայի իրական (կամ կեղծ) պատկեր:

Առարկայի պատկերը ստանալու համար կարիք չկա ստանալ նրա բոլոր կետերի պատկերները. բավական է կառուցել առարկայի ծայրակետերի պատկերը: Առարկայի պատկերը ընկած կլինի նրանց միջև:

Կախված առարկայի բարակ ոսպնյակից ունեցած հեռավորությունից, նրա պատկերը տարբեր է ստացվում:

d առարկայի հեռավորությունը բարակ ոսպնյակից
f – պատկերի հեռավորությունը ոսպնյակից
F – ոսպնյակի կիզակետային հեռավորությունը

Կան մի քանի դեպքեր:

1. d>>F /առարկան շատ հեռու է ոսպնյակից/

Այս դեպքում տվյալ առարկան ոսպնյակից շատ հեռու է`(d>>F)։ Այդպիսի առարկաներ շատ կան, օրինակ՝ աստղերը, արեգակը: Շատ հեռու առարկայից եկող ճառագայթները, որոնք ընկնում են ոսպնյակի վրա, համարյա զուգահեռ են: Ուստի այդ առարկաները հավաքող ոսպնյակում պատկերվում են լուսավոր, փոքր կետի տեսքով:

կկկկկկկկկկկկկ.png

2. d>2F /առարկայի հեռավորությունը ոսպնյակից նրա կրկնակի կիզակետային հեռավորությունից մեծ է/

Այս դեպքում շատ հարմար է, եթե մենք առարկան պատկերենք դեպի վեր ուղղված ուղղաձիգ սլաքի տեսքով:

focus-ray.png

3. F<d<2F /առարկան տեղադրված է ոսպնյակի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև/

Այս դեպքում առարկան գտնվում է հենց կիզակետում: Մենք այսպիսով կարողանում ենք այդ կառուցման միջոցով գտնել տվյալ առարկայից ելնող ճառագայթները, որոնք անցնում են հենց ոսպնյակով, դրանից հետո դառնալով իրար զուգահեռ:

Геометрическая оптика основные понятия.gif

4. d=F /առարկան տեղադրված է ոսպնյակի գլխավոր կիզակետում/  

Կառուցումից երևում է, որ սլաքի ծայրակետերից դուրս եկող ճառագայթները ոսպնյակում բեկվելուց հետո դառնում են իրար զուգահեռ, հետևաբար չեն հատվում և պատկեր չի ստացվում:   

Геометрическая оптика основные понятия_1.gif

5. 0<d<F /առարկան տեղադրված է ոսպնյակի և նրա կիզակետի միջև/

Այստեղից երևում է , որ պատկերը ստացվում է կեղծ, ոսպնյակի նույն կողմում, որտեղ այդ առարկան է, խոշորացված և ուղիղ:

Геометрическая оптика основные понятия_4.gif

Բարակ ոսպնյակի բանաձևը։

Օգտվելով ստացված եռանկյունների նմանության հայտանիշներից, կարելի է ցույց տալ, որ առարկայի հեռավորությունը ոսպնյակից՝ d -ն, առարկայի պատկերի հեռավորությունը ոսպնյակից՝ f-ը և ոսպնյակի կիզակետային հեռավորությունը` F-ը կապված են 1F=1d+1f հավասարմամբ, որն անվանում են բարակ ոսպնյակի բանաձև:

slide_20.jpg

Leave a comment