Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն։ Արյունահոսություն

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Չդադարող արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է դադարեցնել այն:

Արյունահոսություն Archives - Life Okay

Արյունահոսությունը լինում է արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։

Ըստ վնասված անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, մազանոթային և պարենքիմային արյունահոսություններ, որոնք միմյանցից տարբերվում են կլինիկական պատկերով և դադարեցման եղանակների առանձնահատկություններով: Կան նաև արյունահոսության այլ տեսակներ, օրինակ, քթից արյունահոսությունը կամ ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը: Կան նաև առավել բարդ և վտանգավոր տեսակների արյունահոսություններ: Օրինակ թոքային արյունահոսությունը:

Ըստ արյունահոսության առաջացման ժամանակի՝ տարբերում են առաջնային և երկրորդային արյունահոսություններ: Առաջնային արյունահոսությունն առաջանում է արյունատար անոթի վնասվածքի պահին, կամ վնասվածքից անմիջապես հետո: Երկրորդային արյունահոսությունն առաջանում է վնասվածք ստանալուց որոշ ժամանակ անց:

Создан гидрогель, способный остановить артериальное кровотечение ...

Արյան կորստի նախանշանեից են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։
Сонник Кровотечение, к чему снится Кровотечение во сне видеть

Ընդհանրապես ցանկացած տեսակի արյունահոսության դեպքում, բացի մազանոթայինից, պետք է դիմել բժշկին: Եթե նույնիսկ հնարավոր է եղել կանգնեցնել արյունահոսությունը, միևնույնն է կամ պետք է շտապ օգնություն կանչել, կամ էլ հասնել մոտակա հիվանդանոց: Արյունահոսությունը կանգնեցնելն առաջին քայլն է, հետո պետք է պարզել պատճառները, որպեսզի խուսափել կրկնվող դեպքից: Բացի դրանից մասնագիտական օգնությունը կարող է շտկել նաև առաջին օգնության ժամանակ թույլ տրված անճշտությունները: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հարկ եղած ուշադրությունը դարձնել ցանկացած արյունահոսությանը, եթե, իհարկե, այն մազանոթային չէ:

Внутреннее кровотечение

*****

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Leave a comment