Posted in Քիմիա

Համար Մեկ Նյութը Երկրագնդում ՝ Ջուր

1. Որո՞նք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները։

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են՝ գույնը, համը և հոտը։

2. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր։

Ջուրը համարվում է խմելու, եթե այն թափանցիկ է, նրանից հոտ չի գալիս, 100 մանրէներից ավել չի պարունակում և քաղցրահամ է։

3. Ջրի շրջապտույտը բնության մեջ:

Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

4. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները։

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։

5. Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում։

Ծանր ջուր (նշանակումը՝ 2H2O կամ D2O), ջրի իզոտոպային տարատեսակ է, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T)։ Այն կիրառվում է ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։

6. Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում։

Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ: Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում, բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական եղանակներով: Բնական ջուրը բաց են թողնում զտիչի միջով, որում լցված է կատիոնիտի նատրիումային ձևը: Տեղի է ունենում իոնափոխանակություն։

7. Ի՞նչ է թորումը:

Թորման եղանակով հիմնականում բաժանում են հեղուկներից բաղկացած համասեռ խառնուրդները, եղանակ, որի հիմքում ընկած է բաղադրիչ նյութերի եռման ջերմաստ- իճանների տարբերությունը։ Թորման եղանակը լայնորեն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր պրակտիկայում։

Leave a comment