Լուսանկարչական ապարատ
Լուսանկարչական ապարատը, ֆոտոխցիկը կամ ֆոտոապարատը լուսանկար գրանցող և հիշող սարք է։ Այն կազմված է օբյեկտիվից և ոչ լուսաթափանցիկ խցիկից։

Պատկերը կառուցվում է օբյեկտիվով և հաղորդվում ժապավենին։ Օբյեկտիվի վրա գտնվում են ֆոկուսային հեռավորության ղեկավարման վահանակը, որի միջոցով ղեկավարվում է ապարատից մինչև նկարահանվող կետ ընկած տարածությունը։ Ապարատների մեծ մասի օբյեկտիվը կարելի է համալարել, որպեսզի ժապավենի վրա ստացվի ցայտուն և հստակ պատկեր: Այդ շարժընթացն անվանում են կիզակետում կամ հստակության ուղղորդում:
Ոչ լուսաթափանցիկ խցիկը ավելի շատ ֆիզիկական դեր է կատարում և ունի բազմաթիվ ֆունկցիաներ։
Խցիկի վրա կան հետևյալ ֆունկցիաները՝
- Նկարահանման սեղմակը
- Ֆոտոապարատի լարման մեխանիզմը
- Կադրերի հաշվիչը
- Արհեստական լույսի տեղադրման և միացման հարմարանքները
- Տեսարանաորոշիչը
- Ժապավենի հավաքման մեխանիզմը
- Ավտոմատ նկարահանման մեխանիզմը
- Եռոտանուն միանալու հարմարանքը։
- Խցիկի մեջ գտնվում է փակաղակը։
Որպեսզի լուսանկարը հստակ ստացվի, պետք է ժապավենի վրա անհրաժեշտ քանակությամբ լույս ընկնի: Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի օբյեկտիվից թափանցող լույսի քանակությունը կարգավորող բացվածք (ապերտուր):
Մարդու աչք
Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով, իսկ տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Աչքը ունի բարդ կառուցվածք։

Եղջերաթաղանթ
Եղջերաթաղանթը աչքի անոթազուրկ և թափանցիկ թափանցիկ թաղանթն է։ Այն գտնվում է աչքի առաջային մասում։
Ծիածանաթաղանթ
Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը։
Բիբ
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը: Երբ լուսավորությունը թույլ է լինում բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:
Ակնաբյուրեղ
Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է իր կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։
Ցանցաթաղնթ
Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։
Տեսողական նյարդ
Տեսողական նյարդի օգնությամբ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։
Ապակենման մարմին
Ապակենման մարմինը թափանցիկ է, և ունի դոնդողանման զանգված։

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու:
Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Այդ պատճառով էլ պետք է պահպանել հիգիենայի կանոնները։
Դրանք են՝
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը։
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում։
Տեսողական խնդիրներից առավել տարածված են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նկար I_________________________________Նորմալ աչք
Նկար II_________________________________Կարճատեսություն
Նկար III_________________________________Հեռատեսություն