1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի. աճման համար…
Բույսերի ճիշտ ու հանգիստ աճման ու նրանց սերմից զարգացման ու
հասունացման համար անհրաժեշտ են 16 տարրեր:
Այդ տարրերից երեքը՝ թթվածինը, ածխածինն ու ջրածինը, բույսերը ստանում են անմիջապես շրջակա միջավայրից, իսկ մնացած 13 պետք է ապահովվեն հողի, պարարտանյութերի կամ զանազան օրգանական նյութերի միջոցով:
Բացի ածխաթթու գազից, արևի լույսից, թթվածնից ու ջրից գոյություն ունեն նաև 13
կարևոր սննդատարրեր բույսի աճի համար:
Դրանք են՝
- Մակրոտարրեր – N, P, K (ազոտ, ֆոսֆոր, կալիում)
- Մեզոտարրեր – Ca, Mg, S (կալցիում, մագնեզիում, ծծումբ)
- Միկրոտարրեր – Fe, Mn, B, Zn, Cu, Mo, CI (երկաթ, մանգանեզ, բոր, ցինկ, պղինձ, մոլիբդեն, քլոր):
Եթե հողում կամ մթնոլորտում բույսերի սնուցմանը մասնակցող տարրերից մեկը ոչ
անհրաժեշտ քանակությամբ է կամ նորմալ չի յուրացվում՝ բույսը չի զարգանում կամ էլ լավ չի աճում:
2. Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր…
Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր, քանի-որ օգտագործվում են, բույսերի համար որպես պարարտանյութ:
3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր…..
Հողին տալիս են պարարտանյութեր, քանի որ այն նպաստում է այդ հողում աճող բույսերի աճին:
4. Ի՞նչ է «Նիտրատային աղետը «…
1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ: