
1.Ի՞նչ է վիրուսը՝ կառուցվածքը և բազմացման , տարածման ձևերը։
Վիրուսները գենետիկական նյութ պարունակող (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային թաղանթով պատված ինֆեկցիոն հարուցիչներ են։ Նրանք բազմանում են միայն կենդանի բջիջներում։
Վիրուսները բջջային օրգանիզմներ չեն և չեն բազմանում բջջի բաժանմամբ։ Նրանք օգտագործում են տեր բջջի ռեսուրները՝ սեփական կրկնօրինակների ստեղծման և վիրուսի հավաքման նպատակով։
Վիրուսի կյանքի ցիկլը կարելի է բաժանել մի քանի պայմանական (սովորաբար 6) խմբերի։
Դրանք են՝
- ամրացում (ադսորբցիա)
- թափանցում
- ապապատիճավորում (դեկապսիդացիա)
- տրանսկրիպցիա
- նուկլեինաթթուների ռեպլիկացիա և այլ վիրուսային միացությունների սինթեզ
- հավաքում և ելք բջջից
2.Ինչպե՞ս է վիրուսը ներթափանցում կենդանի օրգանիզմի մեջ և ինչ զարմանալի հարմարանքներ ունի գոյատևման համար։
Օրգանիզմում հիվանդություն առաջացնելիս՝ վիրուսներն օգտագործում են տարբեր մեխանիզմներ, որը կախված է վիրուսի տեսակից։ Վիրուսները կարող են տարածվել բազմաթիվ ճանապարհներով։ Օրինակ՝ գրիպանման վիրուսները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, օրինակ հազի կամ փռշտոցի միջոցով։
3.Ի՞նչ է կորոնավիրուսը , ի՞նչ նմանատիպ վիրուսներ կան, ինչո՞ւ են առաջացնում համաճարակներ:
Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որը առաջացնում է սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը և միջինարևելյան շնչառական համախտանիշը։ Ինձ թվում է, որ այս վիրուսը համաճարակ է առաջացնում, քանի որ այն դեռ նորություն է, իսկ մարդկությունը այնքան էլ չի սիրում նորություններ։ Բացի այդ դեռ կորոնավիրուսի դեմ պայքարող դեղըամիջոցը դեռ հայտնաբերված չէ։
4.Դրանց տեսակը, տարբերությունները, ընդհանրությունները։
Կորոնավիրուսի և մյուս վիրուսների տարբերությունը այն է , որ կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը դեռ չեն հայտնաբերել, իսկ նմանություն այն է , որ համարյա բոլոր վիրուսները անցնում են օդակաթիլային ճանապարհով և առաջացնում են սուր հիվանդություններ։
5.Որո՞նք են ախտանիշները, կանխարգելման միջոցները։
Ախտանիշերից են՝ հազը, ջերմությունը, գլխացավը և այլն։ Կանխարգելման միջոցներից են՝ մեկուսացումը, դրսում գտնվելիս դիմակի կրումը, ձեռքերի հաճախակի լվացումը և այլն։