Posted in Գրականություն

“Հայ գրականության գալիք օրը”, վերլուծություն

Տերյանն այս հոդվածում ասում է, որ հայ մշակույթը զարգանում է շատ դանդաղ տեմպերով։ Նա ասում է, որ մենք նմանակում ենք Եվրոպային։ Եվ դա ինչ որ չափով

ճիշտ է։ Մենք նմանակում ենք մյուսներին, առանց գիտակցելու կամ ընդունելու դա։ Կարծում եմ, որ եթե վերցնենք մի քանի կարևոր տարր և գործածենք մեր մշակույթի

մեջ, ավելի լավ կլինի, քան ուղղակի նմանակենք ուրիշներին։ Տերյանը նաև գրում է, որ պետք է մտածել ներկայի մասին․ ապագան ինքն իրեն կլինի։ Եվ դա էլ է ճիշտ։ Ի՞նչ

ապագա, եթե չկա ներկա։ Նա ուզում է, որ մենք չմտածենք միայն մեր մասին, լինենք քաղաքակիրթ և մտածենք կրեատիվ։

Leave a comment