Posted in Քիմիա

Սպիտակուցներ, քիմիա

Ինչ անել, երբ օրգանիզմում սպիտակուցների անբավարարություն կա.

Սպիտակուցները բնական բարդ օրգանական միացություններ են, մարդու սննդի հիմնական բաղադրիչներից մեկը։ Սննդի հետ ընդունած սպիտակուցն օրգանիզմն օգտագործում է որպես էներգիայի աղբյուր։ Մարդու օրգանիզմը պարունակում է միլիոնավոր տարբեր սպիտակուցներ։ Սպիտակուցներից են կազմված մաշկը, մազերը, մկանները, եղունգները։ Սպիտակուցներ են պարունակում օրգանիզմի բոլոր հյուսվածքները։ Արյան սպիտակուցներն ապահովում են արյան տեղափոխությունը դեպի հյուսվածքներ։
Ըստ ֆիզիկական հատկությունների ՝ սպիտակուցները լինում են պինդ և հեղուկ։ Օրինակ ՝ մազերի և եղունգների սպիտակուցները պինդ են, իսկ ձվի սպիտակուցը ՝ հեղուկ։ Հանդիպում են նաև ջրում լուծվող և չլուծվող սպիտակուցներ։

Սպիտակուցները պոլիմերային նյութեր են ՝ կազմված ամինաթթուների մնացորդներից։

Leave a comment