Posted in Կենսաբանություն

Գենետիկայի Հիմնական Հասկացությունը

Գենետիկա հասկացությունը գիտության մեջ առաջ է քաշել չեխ գիտնական Գրեգոր Մենդելը։

Ծնողական օրգանիզմներից հատկանիշների՝ մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական փոխանցումը սերնդեսերունդ կոչվում է ժառանգականություն։ Զարգացման ընթացքում սերնդին փոխանցվում է հատկանիշի նախադրյալը, որը ստացել է գեն անվանումը։ Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածն է, որը տեղեկատվություն է պարունակում սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին։

Փոփոխականությունը անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշ ձեռք բերելու կամ եղածը փոփոխելու հատկությունն է։ Այս երևույթները խիստ հակադիր են։ Յուրաքանչյուր առանձնյակի բոլոր գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ, իսկ հատկանիշների ամբողջությունը՝ ֆենոտիպ։

Փոխբացառող հատկանիշների զարգացումը ապահովող գեները կոչվում են ալելային գեներ կամ ալելներ, որոնք տեղավորված են հոմոլոգ քրոմոսոմների նույն տեղում կամ լոկուսում։

Սկզբնական շրջանում Մենդելը ուսումնասիրել է ծնողական մաքուր գծեր ունեցող առանձնյակներին, որոնք իրարից տարբերվում են մեկ փոխբացառող հատկանիշով։

Այն մեթոդը, որն ուսումնասիրում է փոխբացառող հատկանիշներ ունեցող առանձնյակների խաչասերումը, անվանում են հիբրիդոլոգիական։

Leave a comment