Վերլուծություն
Թումանյանը այս հոդվածը գրել է 1907 թվականի ապրիլի 14-ին, բայց այսօր այն բառ առ բառ նկարագրում է մեր երկրում տիրող իրավիճակը: Թումանյանն իր Անկեղծ չենք հոդվածում ներկայացնում է մարդկանց երկերասանիությունը և դերասանությունը: Շատ գեղեցիկ է, երբ դերասանները խաղում են իրենց դերը թատրոնում՝ բեմի վրա, բայց շատ վատ է, երբ այդ դերասանությունը և կեղծավորությունը լինում է մարդկանց կյանքում։
«Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը: Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի»:
Մարդիկ այժմ էլ չեն փոխվել և նույն կեղծավորությունը, նույն դերասանությունը դեռ իշխում է մարդկանց մեջ: Մարդիկ շատ դեպքերում միայն իրենց հետ են անկեծ լինում, իսկ մյուսների ներկայությամբ դերասանություն են անում, որը իսկապես տհաճ է:
«Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․»: