Posted in Գրականություն

“Հայ մուկը” պատմվածքի վերլուծություն


Այս պատմվածքը Սարոյանի ինքնատիպ և լավագույն գործերից մեկն է։ Խոսելով մկների մասին` Սարոյանը ի նկատի ունի մարդկանց․ նրանք մարդկանց պես կարողանում են վախենալ, սիրել, շփոթվել, նախանձել և նույնիսկ բազմանալ։

Այս պատմությունը հիմնականում մի հայ մկան`Արտաշի մասին է, որն աչքի է ընկնում արիությամբ։ Նա հաղթահարում է իր բոլոր վախերը և հենց դրա շնորհիվ էլ հաղթում է իրենից ավելի ուժեղ թշնամուն`Ռալֆին։

Արտաշը ցատկում է օձի գլխին և սկսում հարվածներ հասցնել։ Այդ ժամանակ ինքնավստահ և ինքնահավան օձը, որը սովոր էր տեսնելու մկների վախը վախենում է և մտնում իր խուցը`դուռը պինդ փակելով։ Նա Արտաշին տեսնում է ոչ թե անզոր և թույլ, այլ հաղթանդամ և ուժեղ։

Մենք բոլորս էլ մեր վախերի գերիներն ենք։ Բայց պետք է փորձել հաղթահարել դրանք քանի որ եթե մարդը չպայքարի նրանց դեմ, կյանքը կդառնա անհետաքրքիր և դժբախտ։

Ինձ ամենաշատը դուր եկավ այս մասը`
«…բայց նրա տեսածն ընդամենը Արտաշն էր, այն նույն չափի ու քաշի, ինչպես բոլոր մյուս մկները։
Ոչ միայն այդքանը, նա լսեց Արտաշին, բայց ոչ ծվծվացող ու գութ հայցող։ Նա լսեց հայհոյող Արտաշին, որն անկասկած այլևս այսպիսի խոսքեր ասելու կարիք պիտի չունենար»։

Leave a comment